Ի՞նչ գիտենք մենք շնաձկների մասին: Մարդու համար վտանգավոր կենդանի՞, որն ապրում է ծովում: Արժի շնաձկների մասին իմանալ ավելին, քան գիտենք:
1. Նախ արդար չէ բոլոր շնաձկներին մի արշինով չափել
Ոչ բոլոր շնաձկներն են մարդակերներ: Որոշ շնաձկներ խաղաղասեր հսկաներ են: Շնաձկների միջին չափը է 12 մ 20.5 սմ է: Ամենամեծ շնաձուկը կետային շնաձուկն է:
2. Չնայած իր չափերին, կետային շնաձկները բավականին վախկոտ են:
Էգ կետային շնաձկներն առանձնակի վախկոտ են:
3. Գաճաճ լուսարձակող շնաձուկն աշխարհում ամենափոքր շնաձուկն է, որի երկարությունը մոտ 20 սմ է:
Այս տեսակի շնաձկներին մարդիկ քիչ են հանդիպում, քանի որ նրանք լողում են միայն խորը ջրերում: Ինչպես բոլոր լուսարձակող շնաձկների մոտ, նրա որովայնի ու լողակների վրա կան լուսարձակող հատվածներ, որոնք շնաձուկն օգտագործում է ոչ մեծ խորություններում թաքնվելու ու խորը վայրերում որս կատարելու համար:
4. Բոլոր շնաձկներին միավորում է ողնաշարային կմախքի բացակայությունը:
Բոլոր շնաձկների կմախքը կազմված է կրճիկներից, որից, օրինակ, կազմված է մարդկանց ականջը: Այդ իսկ պատճառով էլ շնաձկները ուժեղ ու շատ ճկուն են:
5. Շնաձկներն ունեն մի քանի շարք ատամներ, որոնք կարող են առաջ շարժվել:
Նոր սուր ատամները փոխարինում են հին արդեն ոչ սուր ատամներին մոտվորապես երկու շաբաթը մեկ անգամ:
6. Շնաձկան մաշկը ծածկված է ոչ թե թեփուկներով, այլ փոքրիկ ատամներով:
Շնաձուկը չունի սովորական թեփուկներ, նրանց մոտ դրա փոխարեն մաշկային ատամներ են:
7.Շնաձկները գերունակությունների տեր են:
Շնաձկների գլուխները ծածկված են հատուկ անցկերով, որոնք լցված են ժելեանման նյութով: Այդ անցքերի ներսում առկա «ժելեն» արձագանքում է ջրի ջերմաստիճնի, ճնշման ու էլեկտրական լիցքերի աննշան փոփոխությանը: Իսկ սա շնաձկան սուր հոտառության հետ միասին նշանակում է, որ նա կարող է գտնել իր զոհին ավելի քան 1000 մ հեռավորության վրա:
8. Գրելանդական շնաձուկը այնքան մեծ է, որքան մեծ սպիտակ շնաձուկը, սակայն նրա վրա այդքան ուշադրություն չեն դարձնում, որքան մեծ սպիտակ շնաձկան:
Մարդիկ արհամարհում են գրելանդական շնաձկներին, քանի որ դրանց արագությունը կազմում է ընդամենը 15 կմ ժամ և այն ծնված օրվանից կույր է:
9. Իրականում շնաձուկը հիասքանչ հիշողություն ունի
Գերմանիայի Բոննի համալսարանի գիտնականները սովորեցրել են մոխրագույն շնաձկանը տարբերել ձևերը 50 շաբաթվա ընթացքում: Եվ նրանք 50 շաբաթ անց դադարեցրել են ուսուցումը միայն այն պատճառով, որ գիտնականները ձանձրացել են:
10.Դուք ավելի շուտ կմեռնեք մահճակալից ընկնելուց, քան շնաձկան ատամներից
Օրինակ միայն Ամերիկայում տարեկան շուրջ 600 մարդ մահանում է ընկնելով մահճակալից: Ընդ որում տարեկան միջինում ընդամենը 6 մարդ է մահանում շնաձկան ատամներից: