Լսե՞լ երաժշտություն աշխատելիս, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ երաժշտություն լսելը թուլացնում է լարվածությունը, հանում դեպրեսիան, բարձրացնում է տրամադրությունը և մեծացնում աշխատունակությունը: Սակայն հետազոտությունները չեն անդրադառնում հարցին, թե երաժշտություն լսելու որ մեթոդն է ավելի արդյունավետ: Օրինակ, արդյո՞ք նույն կերպ է երաժշտությունն ազդում մեր ընդունակությունների վրա, երբ այն լսում ենք առաջադրանք կատարելիս կամ դրանից առաջ: Նոր փորձաքննություն է անցկացրել Applied Cognitive Psychology-ն, որը եկել է այն եզրակացության, որ առաջադրանքը կատարելու պահին երաժշտություն լսելն այնքան էլ չի նպաստում մեր կատարողականությանը: Կարևոր չէև սիրելի երաժշտություն է, թե ոչ:
Փորձաքննություն անցնող մարդկանց առաջադրանք է տրվել: Նրանք պետք է այն կատարեին իրենց սիրելի երաժշտության, հետո նաև չսիրած երաժշտության ներքո: Նույն առաջադրանքը տրվել է նրանց նաև լռության մեջ կատարելու համար: Այսպիսով, պարզվում է՝ անկախ նրանից, դա Ձեր սիրելի երգն է, թե Դուք այն տանել չեք կարողանում, միևնույն է, երաժշտությունը շեղում է:
Սակայն երաժշտությունը շատ դրական կարող է անդրադառնալ հոգեկան առողջության վրա, որոշ դեպքերում նաև բարձրացնել կատարողականությունը, եթե Դուք այն լսում եք ոչ թե առաջադրանքը կատարելու պահին, այլ դրանից առաջ: ,Երաժշտության բացասական ազդեցությունը նվազեցնելու և ինֆորմացիան ավելի լավ հիշելու համար պետք է աշխատանքը կատարել լռության մեջ, իսկ երաժշտությունը լսել նախքան աշխատանքի անցնելը ե,- եզրափակում են մասնագետները:
Աղբյուր` LADYNEWS .am




Լրահոս