Չորս տարի առաջ ՀՀ Ազգային Ժողովը միանգամից չորս պատգամավորների՝ Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Խաչատուր Սուքիասյանին եւ Մյասնիկ Մալխասյանին, զրկեց պատգամավորական մանդատից, հետեւաբար նաեւ անձեռնմխելիությունից, քանի որ համարձակվել էին ընդդիմադիր կեցվածք դրսեւորել: 2012թ. հոկտեմբերի 2-ին 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների քվեարկության արդյունքում՝ 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւս զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ արդյոք անհրաժեշտ է, որ ՀՀ պատգամավորն ունենա անձեռնմխելիություն, եւ առհասարակ, այն ի՞նչ է տալիս:
ՊԱՏԱՍԽԱՆ. Պատգամավորները պետք է ձեռնամխելի լինեն: Ասեմ, որ 4 տարի առաջ մենք մեր անձեռնմխելիության խնդրին մոտենում էինք փիլիսոփայորեն եւ այդ փաստը շատ հանգիստ էինք տանում: Մեր ժամանակ գլխավոր դատախազն ասում էր, թե կան հիմնավորված փաստեր, որ մենք հեղաշրջում ենք կազմակերպել: Բայց ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, երբ որ մարդու դեմ քաղաքական դիրքորոշման համար գործ են հարուցում, դատապարտելի է: Այնպես որ, կյանքն ապացուցեց, որ այդ անձեռնմխելիություն կոչվածը եղած-չեղած մի բան է. ում վրա որ պահին ցանկանան գործ սարքել, խնդիր չէ, կանեն:
ԱԺ նախկին պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտության խնդիր չկա, ուղղակի շատ երկրներում օրենսդիր մարմնի անդամներն ունեն անձեռնմխելիություն: Այն պատգամավորին տալիս է քաղաքական պաշտպանվածության եւ քաղաքական մեղադրանքներից պաշտպանվելու հնարավորություն:
ԱԺ պետաիրավական հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա շատ լուրջ հարց է, եւ ժամանակ պահանջող թեմա: Այսպես ասած՝ այն չակերտավոր վերլուծաբանները եւ որոշ անչակերտ, բայց դրանից ոչինչ չփոխող պատգամավորները, որ խոսում են այս հարցի շուրջ, այդ ենթատեքստում ինձ չեն հետաքրքրում: Կրկնում եմ՝ սա շատ լուրջ հարց է, եւ ժամանակ պահանջող թեմա:
ԱԺ նախկին նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, պատգամավորին անհրաժեշտ է ունենալ անձեռնմխելիություն, բայց հարց է, թե դա ինչ կերպ են օգտագործում: Չէ՞ որ մարդը դառնում է ԱԺ պատգամավոր՝ ներկայացնելու հասարակության շահերը եւ պաշտպանելու այդ շահերը: Բայց եթե երկիրը նորմալ երկիր չէ, նորմալ պետություն չէ, եւ երկրում օրենքը չի գործում, անձեռնմխելիությունն իմաստ չունի. երբ ցանկանան կարող են պատգամավորին զրկել անձեռնմխելիության իրավունքից: Այնպես որ, դրա արժեքն էլ է մեր երկրում կորել: Կարծում եմ՝ եթե մեր երկրում մարդիկ կարողանան օգտվել իրենց սահմանադրական իրավունքից, եւ երկրում օրենքը գործի, պատգամավորական անձեռնմխելիության անհրաժեշտություն չի լինի:
ԱԺ նախկին պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ