Եթե եվրոպացի կինը ինքնավստահ է, սեփական եկամուտ ունեցող, խանութ-սրահների, գեղեցկության սրահների և ֆիթնես-ակումբների կրթված հաճախորդուհի, ապա մեր մոլորակի կանանց գրեթե կեսը դեռևս ենթարկվում է բռնությունների, իրավունքների ոտնահարման, խոշտագման: Ներկայացնում ենք 10 երկիր, որտեղ, փորձագետների կարծիքով, գոյություն ունեն սարսափելի պայմաններ այնտեղ ապրող կանանց համար:
Գվատեմալայում բնական երևույթ է ընտանեկան բռնությունն ու բռնաբարությունը:
Իրաքը կանանց համար իրական դժոխք է: «Իսլամական պետության» հանցագործները պարբերաբար կիրառում են սեքս-ջիհադը` կանանց կողմից զինծառայողներին ծառայություններ մատուցելու նպատակով: Նախորդ տարեվերջին այս գործընթացից հրաժարված մոտ հարյուր կին գլխատվել է:
Պակիստանում կանանց 90 %-ը բախվում է ընտանեկան բռնության և չկա կանանց իրավունքները պաշտպանող որևէ օրենք: Որոշ շրջաններում կանայք կարող են բռնաբարվել իրենց ամուսինների կատարած հանցանքների պատճառով:
Հնդկաստանում կանանց 70%-ը ստիպված է լինում ընտանեկան բռնությունները մշտապես կրել իր ուսերին: Մոտավորապես յուրաքանչյուր կես ժամը մեկ հնդկացի կինը բռնաբարվում է: Աղջիկների մեծ մասն ամուսնանում է մինչև 18 տարեկանը:
Սոմալիում քաղաքացիական պատերազմի պատճառով կույսերի 90%-ը զրկվում են անմեղությունից 10-12 տարեկանում, երբեմն անգամ ավելի վաղ հասակում բռնաբարվելու հետևանքով: Միայն կանանց 7%-ն է ծննդաբերում հիվանդանոցներում:
Մալիում կանանց թլպատումն ավելի է խորանում:
Սուդանում իշխանությունները ձգտում են օրենք ընդունել, որով կպաշտպանվեն կանանց իրավունքները: Սակայն նրանց ջանքերն ապարդյունք են: Վերջին 10 տարիների ընթացքում առևանգվել, խոշտանգվել և սպանվել է ավելի քան մեկ միլիոն կին:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան հատվածում պատերազմի պատճառով կանայք ստիպված են լինում կռվել առաջին գծում: Նրանք սպանվում են հարձակումների հետևանքով, պատանդ վերցնելուց հետո ենթարկվում են բռնաբարության: Կոնգոյում կանայք իրավունք չունեն որևէ փաստաթուղթ ստորագրել առանց իրենց ամուսնու թույլտվության:
Աֆղանստանում կանանց կյանքի միջին տևողությունը 45 տարեկան է: Նրանց մեծ մասը կրթություն չի ստանում, 85%-ը ստիպված է լինում ծննդաբերել առանց բժշկական օգնության: Աֆղանստանը մայրական մահացությունների թվով առաջատար դիրքում է գտնվում:
Չադում կանայք բացարձակապես իրավունքներ չունեն: Նրանց ամուսնացնում են 10-12 տարեկան հասակում: