1886 թ. մայիսի 8-ին դեղագործ Ջոն Փեմբերտոնն առաջին անգամ վաճառքի է հանել Coca-Cola-ն` այն անվանելով դեղամիջոց «ցանկացած նյարդային խանգարումների դեմ»: Այսօր այն աշխարհի ամենահայտնի ոչ ալկոհոլային խմիչքն է, որը վաճառվում է աշխարհի գրեթե 200 երկրներում: Սակայն ԽՍՀՄ տարածքում Coca-Cola-ն չի վաճառվել միության գոյության տարիների մեծ մասում: Ահա թե ինչպես է Coca-Cola-ն մուտք է գործել ԽՍՀՄ տարածք:
Ժուկովը խմել է անգույն Coca-Cola
Երբ մարշալ Ժուկովը հանդիպել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Դուայթ Էյզենհաուերի հետ, վերջինս նրան Coca-Cola է հյուրասիրել: Ժուկովը շատ հավանել է ըմպելիքը և խնդրել է Էյզենհաուերին կազմակերպել դրա մատակարարումն իր գրասենյակ, սակայն միայն անգույն տարբերակով, որպեսզի այն նման լինի օղու:
Նիկիտա Խրուշչյովն ակամա գովազդել է Coca-Cola-ի վաղեմի մրցակից Pepsi-ին:
Ի տարբերություն ողջ աշխարհի մնացած երկրների` ԽՍՀՄ տարածքում բրեժնևյան լճացման տարիներին Coca-Cola-ն խայտառակ կերպով պարտվում էր Pepsi-ին:
Համարվում է, որ Coca-Cola ընկերության խմիչքներն առաջին անգամ սկսվել են արտադրվել Ռուսաստանում` 1980 թ. Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ:
1980-ականներին Coca-Cola ու Fanta խմիչքները դարձել են Մոսկվայի օլիմպիական խաղերի պաշտոնական ներկայացուցիչը:
Հարմարավետ պլաստմասե բաժակները հաճելիորեն զարմացրեցին խորհրդային սպառողին, այդ ժամանակ տեղի առևտրական ավտոմատները գազավորված ըմպելիքը լցնում էին մեկ ապակե բաժակի մեջ, որից խմում էին բոլոր ցանկացողները:
1986 թ. դեկտեմբեր ամսին խորհրդային Coca-Cola-ն արտադրելու պայմանագիր է ստորագրվել:
Coca-Cola ընկերությունն անգամ համաձայնել է արտադրանքի փոխարեն ստանալ խորհրդային «Լադա» ավտոմեքենա՝ հետագայում Անգլիայում վերավաճառելու համար: