Կիևն ու Թբիլիսին դեռևս շատ ճանապարհ պետք է անցնեն` ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցը վկայում է, որ Կիևն ու Թբիլիսին դեռևս շատ ճանապարհ պետք է անցնեն ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար: Ընդ որում, Վրաստանը կարծես թե այս բաղձալի նպատակին ավելի արագ է մոտենում: Երկու երկրների գլխավոր խնդիրը Բրյուսելը համարում է կոռուպցիան:

Ուկրաինայի համար վիզային ռեժիմի լիբերալիզացման ծրագիրը Եվրահանձնաժողովի կողմից ներկայացվել է 2010 թ. նոյեմբեր ամսին, իսկ Վրաստանի համար գրեթե 3 տարի ավելի ուշ՝ միայն 2013 թ. փետրվարին: Այդ երկու փաստաթղթերն էլ գրեթե միմյանց նման են, ինչպիսին է նաև Մոլդովայի հետ ծրագիրը: Սակայն Քիշնևը կարողացել է ոչ միայն այն ի կատար ածել, այլ նաև կենսաբանական անձնագրերով իր քաղաքացիների համար շենգեն գոտում ճամփորդելու իրավունք վաստակել:

Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային ու Վրաստանին, այստեղ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Հանձնաժողովի կողմից ընդունված զեկույցում ասվում է, որ շատ բան արդեն արվել է այդ երկրներում, սակայն դեռևս աշխատելու տեղ կա:




Լրահոս