Հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի մահից անցել է 75 տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 13-ին, նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի մահվան 75-րդ տարելիցն է: Նանսենը մահացել է 1930 թվականին (68 տ) Նորվեգիայում։

Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։

Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ՝ Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում։ Այն գործում է մինչ օրս։

Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 – 1930) նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։

Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստորֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ։ Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։

Վերադարձից հետո նա տրվում է գիտական հետազոտություններին։ 1883 թ Christiania համալսարանն, ավարտելուց հետո, Նանսենը նշանակվում է խնամակալ Բերգենի կենդանաբանության թանգարանում։ 1885-1886 թվականներին աշխատել է Պարմայի համալսարանի պրոֆեսոր Գոլջիի մոտ և Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական կայանում։ 1886 թ արժանացել է մեծ ոսկե մեդալի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից իր՝ նյարդային հյուսվածքների կառուցվածքի հետազոտության համար։ Գիտությունների թեկնածուի կոչումը, ստացել է Գրենլանդիա մեկնելուց 4 օր առաջ։

Ֆրիտյոֆ_Նանսենի_կիսանդրի

Նա իր առաջ դրել էր չափազանց մեծ և բարդ խնդիր՝ անցնել Գրենլանդիայի ողջ սառցե բարձրավանդակով՝ արևելյան ափից մինչև արևմտյան ափ։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում 1888 թվականի մայիսի 5-ին։ Նանսենը իր 5 ընկերների հետ հասնում է Գրենլանդիայի արևելյան ափին և հուլիսի 17-ին վայրէջք են կատարում լողացող սառույցների վրա։ Խումբը նավակներով, հսկայական ջանքերի գնով, օգոստոսի 17-ին հասնում է ափին։ Հետագա առաջընթացը կատարվում է դահուկների միջոցով։ 1888 թվականիի հոկտեմբերի 3-ին արշավախումբը հասնում է արևմտյան ափին, կատարելով առաջին անցումը Գրենլանդիայի սառույցների վրայով, անցնելով 660 կմ։

 Ֆրիտյոֆ Նանսենին ՀՀփոստային նամականիշ

Վերադարձից հետո մի քանի տարի Նանսենը զբաղված էր հետազոտության արդյունքների ամփոփմամբ, և այդ ընթացքում հասցրեց գրել մի քանի գիրք։

Չթողնելով իր հետազոտությունները, Նանսենը սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ։

Քաղվածքներ՝ հայ ժողովրդի բարեկամի մտքերից

Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ։

«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են»:

Fridtjof_Nansen_LOC_03377u

Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ։

Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ։ Ֆ. Նանսենի հայանպաստ գործունեությունը մեծ դեր ու նշանակություն է ունեցել։




Լրահոս