ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Այդքան խոսվում է ավանդների փոխհատուցման մասին: Հետաքրքիր է իմանալ, թե այս ժամանակահատվածում քանի ավանդատու է ստացել իր գումարը, եւ ինչ փուլում է գտնվում փոխհատուցման գործընթացը:

Դավիթ Աղաջանյան (71 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քանի որ մենք էինք նախագծի հեղինակը, ասեմ, որ ըստ 2006թ. ընդունված ավանդների փոհատուցման ծրագրի՝ առաջնահերթությունը տրվեց սոցիալապես անապահով ընտանիքների 70 տարի եւ ավելին լրացած այն ավանդատուներին, որոնք մինչ 1993թ. հաշվառված են եղել Խնայբանկերում: Այսինքն՝ նախ պետք է լինի 70 տարի եւ բարձր, իսկ չափորոշիչը՝ «Փարոս» համակարգի ներկայացուցիչ: Այն ավանդատուները, որոնք 2006թ. հաշվառվեցին, դրանց թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմեց 62 880, որից 51 500-ը 2012թ. հուլիս ամսվա դրությամբ արդեն իսկ փոխհատուցումը ստացել է: Շուրջ 11 500 ավանդատուներ այն չեն ստացել: Այսինքն՝ մոտ 6-7 տարվա ընթացքում միջին թիվը կազմել է շուրջ 9-10 հազ. քաղաքացի:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր
Հովհաննես Մարգարյան      

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայնե՛ք, որ ՀՀ-ում ամենաշատ արծարծվող թեման շարունակում է մնալ ավանդների հարցը: Քաղաքացիները ստիպված են լինում տարբեր դռներ թակել, որպեսզի տեղեկություններ ստանան իրենց այդքան սպասված ավանդների մասին, սակայն ՀՀ կառավարությունն այնպիսի խրթին մեխանիզմներ է կիրառում, որ դրանք թոշակառուներին բացատրելը մի առանձին «արվեստ» է:




Լրահոս