Քիմ Քարդաշյանը խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչև մեր օրերը՝ Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները:

Ի դեպ, այս օրերին պատրաստվում է և առաջիկայում լույս կտեսնի նաև Մամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակը՝ բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում և արտերկրում ապրող, գործերի թարգմանությամբ, և հայրենի կառավարությունն այն ևս ուղարկել է «թանկագին» Քիմին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս