Վերջին տարիներին բարեփոխումների հիմնական ուղղությունները բանաձևված են՝ ելնելով ազգային կրթական համակարգը միջազգային տենդենցներին համահունչ դարձնելով:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով նախարարության աշխատանքները, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Մենք ունենք կոնսերատիվ, պահանողական կրթական համակարգ»,- ասաց նախարարը:
Վերջինս ներկայացրեց կրթական համակարգի ձեռքբերումները, որից առաջինը 12-ամյա կրթական համակարգի ներդրումն է, որը, նախարարի խոսքով, շատերի դժգոհությունը առաջացրեց: «Ազգային երգ ու պար առարկայի պիլոտային ծրագիրն էր: Մենք դա հաշվի ենք առնում որպես դրական, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն: Նախատեսվում է այն ընդլայնել ևս 100 դպրոցներում, որից 50 -ը մայրաքաղաքում: Մյուս պիլոտային ծրագիրը՝ «մեկ աշակերտին մեկ համակարգիչ», կսկսենք Վայոց Ձորի մարզից: Կգործի 4 տարի»,- ներկայացրեց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ մյուս կարևոր որոշումը գիտության ոլորտին է վերաբերում՝ գիտական աստիճանների շնորհումը. «Մի կողմից բարդացնում ենք ստանդատները, մյուս կողմից հեշտացնում ենք բյուրոկրատական, փաստաթղթային գործընթացները: Հաջորդը ձեռքբերումը բարձրագույն կրթության ոլորտում Համաշխարհային բանկի նախորդ վարկի շնորհիվ 10 նորարարական ծրագրերի ֆինանսավորումն է»:
Արմեն Աշոտյանը հատուկ շեշտեց ծրագիրը, ըստ որի, Երկրապահ կամավորական միության և ՊՆ-ի հետ միասին սկիզբ են դնում պատանի երկրապահների ակումբի ձևավորմանը. «Ամեն տարի մենք փորձում ենք ընդլայնել ակումբների ցանցը և թարմացնել գործունեությունը»:
ԿԳ նախարարը մեկ տարվա գործունեության դափնին է համարում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների համաժղովը, որը, նրա խոսքով, բացառիկ էր նաև իր քաղաքական հետևաքներով: «Դրա շնոհիվ աննախադեպ աճեց, ընդգծվեց Հայաստանը, Երևանը որպես Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Այն արձագանքներ որոնք ստանում ենք, վկայում են այն մասին, որ մեր ջանքերը գերհաջողված էին»,- նշեց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով ոլորտի թերություններին՝ նախարարն ասաց՝ որևէ նախաձեռություն իրենց կողմից չի ձախողվել. «Բայց մենք ուեննք համակարգի որոշակի խնդիրներ, որոնց լուծումը մեկ տարվա կամ եռմասյակի ընթացքում անհնար է վերացնել: Այդ թվում կոռուպցիոն երևույթները, որը անհնար է վերացնել առանձին վերցված ժամանակում, դա շարունակական գործողություն է: Մենք չենք տեսնում կրթական որակի այն բացարձակ արդյունքը, որը հասարակությունը ևս կտեսնի: Մենք չենք կարողացել դեռևս ձևավորել այն մոտեցումը, թե կրթությունը հանրային արժեք է: Մենք ունենք ավանդական խնդիրներ, այս ընթացքում որևէ նոր խնդիր առաջ չի եկել»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: