ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում մարզերից Երեւան ժամանած աշակերտներին: Կառավարության ղեկավարը աշակերտների հետ զրուցելուց եւ նրանց հարցերին պատասխանելուց բացի՝ հասցրել է նաեւ «սելֆի» անել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, որպեսզի ինձ տրամադրեն գործազուրկի կարգավիճակ (գործազրկության նպաստ նշանակելու համար): Ամեն անգամ ինձ տարբեր բաներ են ասում: Ես 18 տարվա մանկավարժ եմ, բայց հիմա ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ էլ կարողանում եմ նպաստ ստանալ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անեմ:

Լաուրա Ազատյան (43 տարեկան, պատմաբան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանք փնտրելու հարցում աջակցություն ստանալու համար աշխատանք փնտրող անձինք դիմում եւ հաշվառվում են Զբաղվածության պետական գործակալության՝ անձի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում (զբաղվածության տարածքային կենտրոնների հասցեները եւ հեռախոսահամարները տե՛ս գործակալության պաշտոնական կայքի http://employment.am/am/feedback.html էջում): Զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվելու եւ գործազուրկի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է կենտրոն ներկայացնել հետեւյալ փաստաթղթերի բնօրինակները.
l անձնագիր կամ նույնականացման քարտ.
l նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ.
l կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.
l աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ՝ դրանց առկայության դեպքում:

շարունակելի

Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ժողովուրդ» օրաթերթի 1009 համարի «Եղեք տեղեկացված» խորագրի (22 մայիս, ուրբաթ 2015 ե տարի) տվյալ հարց ու պատասխանում տեղի էր ունեցել տեխնիկական վրիպում, որի արդյունքում պատասխանում տպագրվել էր սխալ տեղեկատվություն: Վերը նշվածը ճիշտ պատասխանն է: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Տեղի է ունեցել ավտոպատահար, վրաերթն իրականացվել է ձեռնարկության վարորդի կողմից: Ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է վնասը: Կարելի՞ է արդյոք փոխհատուցում ստանալ մեքենայի արժեքի կորուստի դիմաց եւ ստանալ բարոյական վնասի փոխհատուցում: Ինչպե՞ս դա պետք է իրականացնել, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի դատարան:

Գագիկ Հունանյան (38 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոմեքենայի ԱՊԿ-ն (ապրանքային գնի կորուստ) կարելի է առգրավել: Ավտոմեքենայի մակնիշից եւ վնասի աստիճանից կախված ԱՊԿ-ն կարող է կազմել 100 ԱՄՆ դոլար, իսկ կարող է նաեւ՝ 10.000 ԱՄՆ դոլար: Այդ իսկ պատճառով մինչ դատարան դիմելը հարկավոր է դիմել փորձագետի, որը կներկայացնի Ձեզ ԱՊԿ-ի մոտավոր չափը: Դրանից հետո գործողությունների հաջորդականությունը հետեւյալն է՝ 1. Դիմեք պատասխանող կողմին Ձեր պահանջները ինքնակամ բավարարելու պահանջով: 2. Ցանկացած փորձաքննական հաստատությունում նշանակեք անկախ փորձաքննություն, որը կորոշի ԱՊԿ-ի մեծությունը: 3. Պատասխանող կողմին գրավոր տեղեկացրեք փորձաքննության անցկացման մասին: 4. Եթե պատասխանող կողմը հրաժարվում է ինքնակամ փոխհատուցել ԱՊԿ-ն, փորձագետի եզրակացության հիման վրա հայց ձեւակերպեք եւ ուղարկեք այն դատարան պատասխանող կողմի գտնվելու վայրին համապատասխան: 5. Փորձագետի եզրակացություն ավտոմեքենայի ԱՊԿ-ի մեծության վերաբերյալ: 6. Ավտոմեքենայի զնման նպատակով պատասխանող կողմի հրավիրման վերաբերյալ ծանուցագրով հեռագրի տեքստի կրկնօրինակներ: 7. Ապրանքային կտրոն փորձաքննության վճարման համար: 8. Իրավաբանական ծառայությունների տրամադրման պայմանագրի կրկնօրինակ եւ գործերը դատական մարմիններում վարելու լիազորագիր: 9. Պետտուրքի վճարման վերաբերյալ անդորրագիր: 10. Տեղեկանք ապահովագրական փոխհատուցման մասին: Ցավոք, ՀՀ օրենսգրքի համաձայն՝ բարոյական վնասի փոխհատուցումը չի իրականացվում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական
գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր երկրում այս ոլորտը կայացման երկար ճանապարհ պետք է անցնի, հատկապես երբ հարցը վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը:




Լրահոս