«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ Հովիկ Աբրահամյանը կմնա «ա լա քինգ Արթուր» կառուցած օվալաձեւ դահլիճով, ապա Գալուստ Գրիգորիչը՝ «Գրիգոր Լուսավորիչը», որպես հայոց լեզվի հավերժ «րաբունի»: Բանն այն է, որ գրեբոյեդովական Կիսելյովի՝ հայոց տաքսիստների ռուսերեն չիմանալու հայտնի պատմությունից հետո Գրիգորիչը բացառապես թարգմանաբար է իրականացնում ԱԺ միջոցառումները` հարգելով հայոց լեզուն:
Բացառություն չեն նաեւ էներգիայի սակագնին նվիրված բիբինյան քննարկումները եւ առաջիկայում՝ հունիսի 12-ին սպասվող լսումները։ Իսկ երբ Մատվիենկոն պառլամենտում հանդիպում էր Գալուստի հետ, Գագիկ Եգանյանն սկսել է ռուսերեն խոսել, Գալուստը հայերենով դուրս է հրավիրել Եգանյանին: Մատվիենկոն հարցրել է` ի՞նչ պատահեց: Գրիգորիչն իրեն հատուկ հանգստությամբ ասել է` դուրս հանեցի հայերեն չխոսելու համար։ Մատվիենկոն գլխով «ադաբրյամս» է արել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: