Այսօր հունիսի 11-ն է, տարվա 162-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 203 օր: Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնք պետությունների վրա մեծ հետևանքներ են թողել: 1998 թվականի այս օրը մահացել է հայ գրող Գևորգ Էմինը:
Նա ծնվել է 1919 թվականին Աշտարակում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ 1942-1944-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-1956 թվականներին՝ ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1951-1954թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-1972 թվականներին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։
Գրել է Նախաշավիղ, Խաղաղության ծխամորճը, Նորք, Նոր ճանապարհ, Որոնումներ, Երևանի լույսերը, Մինչև այսօր, Երկու ճամփա, Այս տարիքում, Քսաներորդ դար, Յոթ երգ Հայաստանի մասին, Ելք Եգիպտոսի բանաստեղծություններ, պոեմների և ակնարկների գրքերը։ Մահացելէ 1998 թ. հունիսի 11-ին Երևանում։
Գևորգ էմինն իր մասին գրել է. «Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով՝ աշխարհի բոլոր մարդկանց համար»:
2010 թվականի դեկտեմբերի 11-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի ունեցավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: