ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես զբաղվում եմ ձեռներեցությամբ, ինչը մեր երկրում, մեղմ ասած, շատ բարդ է: Անընդհատ փոփոխվող օրենքները, հարկային վարչարարությունը խանգարում են այն զարգացնել: Բայց ես առավելապես դժգոհում եմ հարկային տեսուչների հրամայական ու անօրինական վարքագծից: Խնդրում եմ ասել՝ արդյոք գործարարը կարող է բողոքարկել հարկային տեսուչների գործողությունները, եւ ինչ կարգով պետք է դա արվի:

Գնել Մանուկյան (45 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Չնայած մեր նպատակն է մշտապես ապահովել բարձր մակարդակով ծառայություն, երբեմն ամեն ինչ չէ, որ կարող է սահուն ընթանալ: Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում, կարող են բողոքարկվել այն դատարանում կամ պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է ստուգող անձը:
Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:
Իսկ եթե ընդունված որոշումը չի գոհացնում, տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:

Պետական եկամուտների կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
. Փաստորեն, անգամ ՊԵԿ-ում ստեղծված էթիկայի հանձնաժողովն ի զորու չէ այս տխուր երեւույթին լուծում տալ: Մեր երկրում հարկային տեսուչների ամենաթողությունն ու ամբարտավան պահվածքը մշտապես եղել են գործարարների դժգոհությունների պատճառը եւ բիզնեսի խոչընդոտը:




Լրահոս