ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ֆրանսիայի Հանրապետությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ նոր լուսանկարներ են հրապարակվել: Պարզվում է, որ նախարարը արտերկրում լինելու ընթացքում հասցրել է նաեւ մի հույժ կարեւոր ֆոտոշարք անել՝ լուսանկարվելով ծառին փաթաթված դիրքով: Հավանաբար այդ ծառը սփյուռքի հետ մերձեցման հարցում մեծ դերակատարում ունի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է նշանակում «սոցիալական բնակարան»-ը եւ, ընդհանրապես, ովքե՞ր կարող են օգտվել այդ բնակարաններից:

Սահակ Մանուկյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Սոցիալական բնակարանը (կացարան)» սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություն է (բնակարան, բնակելի տուն, սենյակ): Սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններում աշխատող) եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները: Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է Կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, Հայաստանում ներկայումս գրեթե չեն իրականացվում սոցիալական բնակարանաշինական ծրագրեր, մինչդեռ դրա կարիքը չափազանց մեծ է: Այդպիսի ծրագրերը կարելի է մատների վրա հաշվել: Օրինակ՝ 2014 թվականին ընթացող սոցիալական բնակարանաշինության ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքում կառուցվել է սոցիալական 50 բնակարան: Ի դեպ, 2014թ. Հայաստանում մանկատան 130 սաներ սոցիալական բնակարան են ստացել: Նրանց հիմնական մասը տեղավորվել է 4 բազմաբնակարան շենքերում, որոնք կառուցվել են պետական ծրագրով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Ավելացնենք նաեւ, որ մանկատան եւս 44 սաներ բնակարան են ստացել Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե քաղաքացիական ծառայողը քանի՞ կարգապահական տույժ կարող է ստանալ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար: Եվ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ տույժեր են կիրառվում քաղաքացիական ծառայողների նկատմամբ:

Դավիթ Սանթրոսյան (32 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Իսկ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը՝
ա) նախազգուշացում,
բ) նկատողություն,
գ) խիuտ նկատողություն,
դ) oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում,
ե) զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ,
զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական թվերի համաձայն՝ 2014 թվականին քաղաքացիական ծառայողների թիվը կազմել է 6526, իսկ 2008թ.՝ 8100: Մնում է ենթադրել, որ արտագաղթն այստեղ էլ է իր դերը խաղացել՝ մի քանի տարվա կտրվածքով նման փոփոխություն առաջացնելով:




Լրահոս