ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը արհեստական բեղմնավորման եղանակով զավակ ունենալու տարածված խնդրի նկատմամբ: Ես հավատավոր եմ ու չեմ ուզում մեղք գործած լինել. այդ քայլին դիմելուց առաջ կուզենայի լսել քահանայի կարծիքը:

Գայանե Պողոսյան (44 տարեկան, մատնահարդար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Պսակի ժամանակ կատարվում է Աստծո խոսքը, համաձայն որի՝ երկուսը դառնում են մեկ մարմին: Եւ այդ նորակազմ, նորապսակ մեկ մարմնի մեջ պետք է կատարվի նոր մարդու արարումը առանց կողմնակի գործոնների: Սակայն եթե օգնության ենք դիմում բժշկությանը, անպայման պետք է պահպանենք աստվածային օրենքը՝ ամուսինների մեկ մարմին լինելու մասին: Արհեստական բեղմնավորումը թույլատրելի է կատարել միայն պսակված ամուսինների բջիջներով՝ առանց երրորդ անձի՝ փոխնակ մոր կամ հոր բջիջների օգտագործման:

Հարգանքով` qahana.am ծրագրի խմբագրություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Անպտղության դեմ բժշկության նորագույն ձեռքբերումներն ու տեխնոլոգիաները, իսկապես, շատ ընտանիքների են պարգեւում ծնող դառնալու երջանկությունը: Եւ ավելի լավ, որ Հայ առաքելական եկեղեցին թույլատրելի է համարում արհեստական բեղմնավորումը, եթե, իհարկե, պահպանվում է «ամուսինների մեկ մարմին» լինելու աստվածային օրենքը՝ պսակված ամուսինների բջիջների անհրաժեշտ պայմանով: Բայց տալով թույլատրություն մեկ ընտանիքի, որտեղ ամուսիններն ի վիճակի են իրենց բջիջը տրամադրել, արդյոք չենք զրկում երջանկանալու իրավունքից մեկ ուրիշ ընտանիքի, որտեղ ամուսիններից մեկը, օրինակ, ինչ-ինչ պատճառներով չի կարող հանձնել իր կենսաբանական բջիջը կամ պարզապես զրկված է վերարտադրողական օրգանից, նման դեպքերում ինչպե՞ս վարվել:




Լրահոս