ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ձմռան շեմին Երեւանի փողոցներում դեռ տեսնում ենք թափառող մուրացիկ երեխաների: Ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց փնտրելու, գտնելու եւ համապատասխան հաստատություններում տեղավորելու ուղղությամբ, այս տարի քանի՞ նման երեխա է հավաքագրվել:

Մարիամ Պետրոսյան (52 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից, ՀՀ ոստիկանության  Երեւան  քաղաքի  վարչության  տարածքային  բաժինների  կողմից  ստացված  տեղեկատվության  հիման վրա իրականացվում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, ինչպես նաեւ  հանցագործություն  կատարած  անչափահասների  հայտնաբերում,  եւ  ձեւավորվում է  Երեւանի  տարածքում  բնակվող  մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն  կատարած  անչափահաս  երեխաների շտեմարան, ինչպես նաեւ համատեղ քննարկվում են վերը նշված անչափահասների  տեղավորման  հետ  կապված  կողմնորոշման  խնդիրները, պաշտպանվում նրանց իրավունքներն ու շահերը: 2012թ.  բաժնի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ 6 թափառաշրջիկ, 4 իրավախախտ անչափահաս տեղավորվել է Հանրապետական թիվ 1 կրթահամալիրում: Տարվա ընթացքում բաժնի մասնագետների կողմից հայտաբերվել է մուրացկանությամբ զբաղվելու 4 դեպք, իրականացվել է կարիքների գնահատում եւ ըստ անհրաժեշտության տրվել խորհրդատվություն, սոցիալական աջակցություն: Վերը նշված անչափահասների եւ իրենց ընտանիքների նկատմամբ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության Երեւանի  վարչության  տարածքային  բաժինների, ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների կողմից իրականացվում է վերահսկողություն:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք, որ «Երեւան քաղաքի տարածքում բնակվող մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահաս երեխաների շտեմարան»-ն իսկապես կնպաստի, որ նրանում ամփոփված անունները նման հեղինակավոր վերահսկողության պայմաններում հետագայում գտնեն իրենց տեղը կյանքում եւ ոստիկանական տեղեկագրերի հերոսներ չդառնան:




Լրահոս