Հունաստանն արդեն 250 մլն դրախմա է տպել ու դուրս է գալիս եվրագոտուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում կայացավ հանրաքվեն, բնակչության 60%-ը «ոչ» ասեց ի պատասխան Եվրամիությունից վարկատուների պահանջներին` սրանով իսկ հաստատելով պարտքերը չվերադարձնելու իր որոշումը:

Հանրաքվեի նման արդյունքները ոչ միայն ցնցել են Եվրոպայի առաջնորդներին, այլ նաև ուրախացրել են հույներին՝ չսպասելով կառավարության վերջնական որոշմանը, վերջիններս սկսել են տոնել Եվրոպայի դեմ հաղթանակը:

Երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսն արդեն հրաժարական է տվել, իսկ իշխանության ղեկին մնացածները հուսով են, որ վարկատուները կներեն պարտքերը, որպեսզի Հունաստանը մնա եվրագոտում:

Գլխավոր հարցերն է, թե ինչպես Եվրոպայի ու որպես արտարժույթ եվրոյի վրա կազդի Հունաստանի պարտքերը չվճարելը, և թե արդյո՞ք Հունաստանն իր հետևից չի տանի այլ ճգնաժանային երկրների՝ Պորտուգալիային, Կիպրոսին, Իսպանիային ու Իռլանդիային:

Մինչ ապրիլի 1-ը Հունաստանի ընդհանուր պետական պարտքը հասել է պատմական առավելագույնի. հույները պարտքով վերցրել են ավելի քան 312 միլիարդ եվրո:

Իսկ երբ հայտնի է դարձել, որ  պարտքերը վերադարձնելու համար գումար չկա, Աթենքում որոշեցին հայտարարել հանրաքվեի մասին, իբրև հույները պետք է անձամբ որոշեն, թե պատրա՞ստ են արդյոք կատարել Եվրամիության պահանջները:

Արդյունքում հույները մերժեցին Եվրոպային՝ ասելով իրենց բարձրաձայն «OXI»-ին՝ երկիրը կանգնեցնելով եվրագոտուց դուրս գալու ու ազգային արտարժույթին՝ դրախմային անցնելու շեմին:

Սրան միանգամից արձագանքել է եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը. «Հենց ինչ-որ մեկը նոր արժույթ մտցնի, այդ պետությունը դուրս կգա եվրագոտուց»:

Armlur.am-ի տեղեկություններով՝ Հունաստանն արդեն իսկ 250 միլիոն դրախմա է տպել:  Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  բանակցություններից հետո Հունաստանը դուրս կգա ԵՄ կազմից ու կսկսի ինքնուրույն քաղաքականություն վարել:




Լրահոս