ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց, որպեսզի Կառավարության անդամներին հիշեցնեն նրանց խոստման մասին: Հիշեցնենք, որ մինչ հուլիսի 15-ը խոստացվել է վճարել աշխատավարձերը, սակայն աշխատակիցների պնդմամբ մինչ այժմ ոչ մեկի գումարն էլ չեն փոխանցել: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանի փոխանցմամբ՝ իրենք հավատում են, որ մինչեւ այս ամսվա 15-ը աշխատավարձի պարտքը կմարվի, եթե ոչ, ապա հուլիսի 16-ի առավոտյան կհավաքվեն «սիրելի» Կառավարության շենքի մոտ:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանը փոխհատուցում կարող է ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս են կատարվում վետերանների ավանդների փոխհատուցման վճարումները:

Ալլա Հարությունյան (82 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք: Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում)՝ համաձայն հաստատված ժամանակացույցի եւ ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին` նոտարի վկայագրի հիման վրա:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ ոստիկանության անցակետից այն կողմ, մի որոշ հատվածում ոչ մի նշան չկա, որը կհուշի այդտեղ թույլատրված արագության չափը: Կամ գուցե կա, բայց անտեսանելի վայրում է տեղադրված: Հիմա ուզում եմ հասկանալ՝ արագության չափման ցուցանակ այդ հատվածում կա՞, թե՞ ոչ: Եթե կա, արդյո՞ք հնարավոր չէ տեղադրել ավելի տեսանելի հատվածում:

Գոռ Մխիթարյան (38 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10.3 կիլոմետրում տեղակայված ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի հարեւանությամբ տեղադրված է 5.23.1 «Բնակավայրի սկիզբ (Վերին Պտղնի)», իսկ 11.4 կիլոմետրում՝ 5.24.1 «Բնակավայրի վերջ (Վերին Պտղնի)» սպիտակ հիմնագույնի հատուկ թելադրանքի ճանապարհային նշանները, ինչը նշանակում է, որ տվյալ ճանապարհի նշված հատվածն անցնում է Վերին Պտղնի բնակավայրի միջով, որտեղ գործում է ՃԵԿ-ի 68-րդ կետով սահմանված պահանջը, ըստ որի՝ բնակավայրում տրանսպորտային միջոցների արագությունը թույլատրվում է 60կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
Նշենք նաեւ, որ ճանապարհային ոստիկանության ՃԵԿՀ բաժնի նախաձեռնությամբ 2015 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշված ճանապարհի 12.0 կմ-ից միջեւ 68.0 կմ հատվածի 20 տեղամասերում կատարվել են 1.24.2 գծանշումներ, որոնք տրանսպորտային միջոցների վարորդներին լրացուցիչ հիշեցնում են տրանսպորտի տվյալ հատվածում սահմանված երթեւեկության առավելագույն արագության սահմանափակման մասին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ոստիկանությունը հավաստիացնում է, թե բոլոր նշաններն ու գծանշումներն արված են նկատելի եւ երեւացող վայրերում, քիչ չեն դեպքերը, երբ ճանապարհային նշանները տեղադրված են դրանց տեսանելիությունը խոչընդոտող ծառերի կամ սյուների հետեւում: Իսկ դա միտումնավոր է արված, թե անփութության հետեւանքով, դժվար է ասել:




Լրահոս