ՀԱՐՑ. Պետական բուհերի որոշ ֆակուլտետներում հանված է պետպատվերը. ինչո՞ւ, ո՞ր բուհերում ու ֆակուլտետներում է հանված, արդյո՞ք խնդիրը վերանայման կարիք չունի հատկապես այն դեպքում, երբ ընդունելության քննություններում փորձում են հասնել առավելագույն անաչառության:
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մասնագիտությունների ցանկը կազմվում է՝ ելնելով պետության համար գերակա եւ առաջնային հանդիսացող մասնագիտությունների ոլորտներից (այդ թվում՝ նաեւ պետպատվերի տեղերը): Նշեմ նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է վերանայել նոր ուսումնական տարվա մասնագիտությունների ցանկը եւ ըստ մասնագիտությունների բաշխված տեղերի ցանկը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է՝ այն ֆակուլտետներում, որտեղ պետպատվերը հանված է (օրինակ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը), ինչպե՞ս են որոշում՝ այդ մասնագիտությունը պետության համար գերակա՞ կամ առաջնայի՞ն է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ են տեղերն ավելացվում, իսկ եթե առաջնային է (իսկ մեր կարծիքով՝ իրավագետի մասնագիտությունը միշտ էլ պահանջված ու կարեւոր է), ապա ինչո՞ւ են վարձավճարի` անհասկանալի բարձր լինելու պատճառով այդ ֆակուլտետում սովորելու երազանքից զրկում անվճարունակներին: