Ամեն տարի հուլիսի 28-ը շատ երկրներում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր: Առողջության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրն իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին: Քիչ կարևոր չեն նաև կանխարգելիչ միջոցառումները` ախտորոշում իրականացնելը, հեպատիտ B-ի դեմ պատվաստումներ կատարելը և այլն:
Հեպատիտ են անվանում լյարդի հյուսվածքների բորբոքումը: Առանձնացնում են վիրուսային հեպատիտը. այն լյարդի բջիջներում բազմանալուն ընդունակ վիրուսն է հարուցում: Տարբեր վիրուսներով հարուցված հեպատիտները տարբեր ձևերով են փոխանցվում, սակայն նրանք բոլորն էլ կարող են լյարդի սուր և քրոնիկ բորբոքում առաջացնել, որը հաճախ հանգեցնում է ցիռոզի և քաղցկեղի:
2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս ամսաթիվն անցկացրեց օրացույցի մեջ և Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը պաշտոնական կարգավիճակ ստացավ: