ՀԱՐՑ. Ես իրավունք ունե՞մ բողոք ներկայացնել քննիչի կամ հետաքննություն իրականացնող մարմնի գործողությունների դեմ: Կցանկանայի՝ մի փոքր ներկայացնեիք այդ գործընթացի կարգը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բողոքները կարող են լինել գրավոր եւ բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում առանձին արձանագրություն: Քրեական դատավարությանը մասնակցող անձինք բողոքները տալիս են անձամբ կամ քրեական վարույթն իրականացնող այն մարմնի միջոցով, որի գործողությունները կամ որոշումները բողոքարկվում են: Իր կամ այլ անձանց գործողությունների կամ որոշումների դեմ բողոքն ընդունող դատարանը, ինչպես նաեւ՝ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, պարտավոր են անմիջապես՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, բողոքն ուղարկել ըստ ենթակայության: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում, որի մասին տեղյակ է պահվում բողոք տված անձին:
սահմանների» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը, կարծում ենք, օգտակար տեղեկատվություն է պարունակում: Անշուշտ, քաղաքացին պետք է ծանոթ լինի իր իրավունքների սահմանին, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանվել: