Այսօր օգոստոսի 5-ն է: Պատմության մեջ այս օրը ևս հիշարժան է ուշագրավ իրադարձություններով և հայտնի մարդկանց ծնունդներով: 1850 թվականի օգոստոսի 5-ին է ծնվել ֆրանսիացի գրող, XIX դարի 60-90-ական թթ. Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ Գի դը Մոպասանը:
Նրա հայրը՝ Գյուստավ դը Մոպասանը, պատկանում էր Լոթարինգյանների ազնվական ընտանիքին։ Նա ամուսնացավ Լաուրա լե Պուատվենի հետ, ով էլ բուրժուական ընտանիքից էր։ Մոպասանը մանկուց տարբերվել է հիանալի առողջությամբ, չնայած նրա մայրը տառապում էր նևրոզով, իսկ կրտսեր եղբայրը մահացել էր հոգեբուժարանում։ Ընտանիքի սնանկացումը ստիպեց Մոպասանին ծովային նախարարությունում պաշտոնի անցնել, որտեղ էլ աշխատեց մոտ 10 տարի։ Ավելի քան վեց տարի նա ստեղծագործում էր, մշակում էր և պատռում էր իր գործերը, սակայն նա համարձակվեց տպագրվել այն բանից հետո, երբ Գյուստավ Ֆլոբերը համարեց իր ստեղծագործությունները բավականաչափ հասուն և հետևողական։
Մոպասանի առաջին պատմվածքը դուրս եկավ 1880թ. «Les soirées de Médan» ժաղովածուում Զոլայի, Ալեկսիսի, Սեարի, Էնիկայի և Գյուիսմանսի ստեղծագործությունների հետ մեկտեղ։ Մոպասանը 11 տարվա ընթացքում ստեղծեց փոքր պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնք վերնագրվում էին նրանցում տեղադրված առաջին պատմվածքի անունով: Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեին. նրա շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։
Մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը Մոպասանը իր պարտքներ համարում։ Ուղեղի գերլարվածությունը արագ կոտրեց գրողի առողջությունը։ Դեռ ավելին, Մոպասանը հիվանդացավ սիֆիլիսով։ 1884թ-ից Մոպասանի մոտ սկսվում են նյարդային ջղագարություններ. աճող հիասթափուփյան պատճառով նա ընկնում է անահնգիստ իդեալիզմի աշխարհ։ Այս տրամադրությունը հաղորդվել է մի շարք պատմվածքներում, ինչպիսիք է «Օրլյա» (Horla) պատմվածքը։ Սակայն հոգեկան հանգստը չեն կարողանում վերականգնել ո՛չ աշխարհիկ հաջողությունները, ո՛չ «Revue des Deux Mondes»-ի հետ համագործակցությունը, ո՛չ «La Paix du ménage» կատակերգության համար ստացված ակադեմիական մրցանակը։
1891թ. դեկտեմբերին նյարդային ջղագարությունների արդյունքում Մոպասանը մահափորձ կատարեց։ Պասի մոտ գտնվող հոգեբուժարանում սկզբնական շրջանում Մոպասանի գիտակցությունը վերադառնում էր, սակայն շուտով ջղագարությունները հաճախակի են դառնում։ Նա մահացավ ուղեղի կաթվածից։