ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դեկտեմբերի 4-ին Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի իմ առանձնատուն մուտք են գործել Եղեգնաձորի «ՀԷՑ» մասնաճյուղի 4 աշխատակից՝ առանց փաստաթուղթ ներկայացնելու, մտել սենյակները, ինչ-որ գծեր փնտրել, ապա առանց արձանագրություն կազմելու՝ կապարակնքել հոսանքի միացման աղբյուրը: Այս ամենն այն դեպքում, երբ հաշվիչը գտնվում է տնից դուրս (2 օրից՝ իմ դիմումից հետո, եկել են մասնաճյուղի ղեկավարությունից, իմ տան մեջ չհայտնաբերելով հոսանքազրկման համար որեւէ հիմք՝ քանդել կապարակնքումը եւ թույլատրել հոսանքամատակարարումը): Մասնաճյուղի աշխատակիցները նման գործողություններ կատարելու իրավունք ունեի՞ն:

Նորիկ Պողոսյան (75 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բաժանորդների ծախսերն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից մշակվել եւ կիրառվում են տարբեր տիպի համակարգչային վերլուծական ծրագրեր, որոնց միջոցով ուսումնասիրվում են նախորդ ամսվա ծախսի նկատմամբ կրկնակի աճ կամ նվազում ունեցող, գիշերվա եւ ցերեկվա ծախսերի կասկածելի հարաբերակցությամբ, տվյալ ամսում չգույքագրված բաժանորդների ծախսերը եւ դրանց դինամիկան: Էլեկտրաէներգիայի բարձր կորուստները բացառելու եւ գողությունները կանխելու նպատակով իրականացվում են նաեւ միջանկյալ գույքագրումներ, պարբերաբար կատարվում են էլհաղորդման օդային, մալուխային գծերի ակնդետային զննումներ մասնաճյուղերի իրացման եւ տեխնիկական ոլորտի աշխատակիցների կողմից: Քանի որ գողության դեպքերը հաճախակիանում են երեկոյան եւ գիշերային ժամերին, ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ստուգայցեր նաեւ այդ ժամերին՝ վերլուծություններով հայտնաբերված բարձր կորուստներով կասկածելի տարածքներում:
Նման ուսումնասիրություններ իրականացվել է նաեւ դեկտեմբերի 4-ին նշված գյուղում: Կատարվել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի շահագործման եւ սպասարկման գոտում գտնվող գծերի ակնդետային զննում, ինչպես նաեւ նյութական պատասխանատուների կողմից կատարվել են այցելություններ գյուղի որոշ տներ, մասնավորապես այն տները, որտեղ էլհաղորդման գծերն անցնում են բաժանորդների բակերով: Այցելությունների ժամանակ, ըստ միացված բեռների, ստուգաչափվել է նաեւ հաշվիչների աշխատանքը: Մեր աշխատակիցների կողմից անջատումներ չեն կատարվել:

շարունակելի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, «ՀԷՑ»-ի աշխատակիցները սուրբ են, գլխներին լուսապսակն է պակասում, իսկ երբ քաղաքացիներին անվճար սպասարկելու՝ իրենց պարտականությունները կատարելիս նրանցից գումար են պահանջում, դա զուտ վերաբերմունք է:




Լրահոս