Ճիշտ է, Պարույր Հայրիկյանն արդեն հայտարարել է, որ անհաղթահարելի խոչընդոտներ չի տեսնում ընտրությունները 2 շաբաթով երկարաձգելու համար և չի դիմելու Սահմանադրական դատարան, այնուհանդերձ, օրենքը նրան չի արգելում հետո կատարել այդ քայլը, քանի որ ժամանակային սահմանափակումներ չկան: Թեև սահմանադրագետները պնդում են, որ կարող է նման դիմում ներկայացվել մինչև փետրվարի 11-ը: “Իսկ հնարավո՞ր է, որ թեկնածուն, ասենք, Պարույր Հայրիկյանը, փորձի ՍԴ դիմել քարոզարշավի վերջին օրը` ելնելով օրենքի տված հնարավորությունիցե հարցին թերթի հետ զրուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրել է, որ թեկնածուն այդ մասին արդեն հայտարարություն արել է. նրանք գործում են բանականության շրջանակներում, հետո էլ` այդ օրը կիրակի է. “Բոլոր դեպքերում, հիշենք, որ վճիռ կայացնող մարմինը Սահմանադրական դատարանն է. վերջինս, դիմումատուի հայցը ստանալով, մանրազնին ուսումնասիրում է ամբողջ գործընթացը, որովհետև ՍԴ որոշումները նպաստում են նախադեպերի կայացմանը, իսկ ոչ ամբողջական մեկնաբանությունը կարող է հետագայում նաև մանիպուլյացիաների առիթ հանդիսանալ”: Ի դեպ, ոչ միայն ՍԴ դիմելու ժամկետի, այլև թեկնածուի ,ինքնախոչընդոտիե դեպքը ևս օրենքում արձանագրված չէ. ասենք, եթե հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատանա, և նա չկարողանա շարունակել քարոզարշավը, արդյո՞ք դա ևս “անհաղթահարելի խոչընդոտ” է. պարզվում է` այդ դեպքում ևս վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է:
Հրապարակ. Վճիռ կայացնողը Սահմանադրական դատարանն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ