ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս տեղեկացա, որ տարբեր առեւտրային բանկերից վարկեր վերցրած ՀՀ քաղաքացիները, վարկը մարելու խնդիրը չկարողանալով լուծել, այլ բանկերի են դիմում՝ նոր վարկ ստանալու եւ արդյունքում պարտքով պարտք փակելու համար: ԿԲ-ն ունի՞ նման վիճակագրություն, եւ հատկապես 2012-ի պատկերն ինչպիսի՞ն է:

Գնել Միքայելյան (39 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Պետք է նշել նաեւ, որ ԿԲ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում բանկերի վարկային պորտֆելի եւ խնդրահարույց վարկերի նկատմամբ եւ ունի բոլոր անհրաժեշտ գործիքները, որպեսզի բանկերը կատարեն համապատասխան ճշգրտումներ եւ ցույց տան վարկային պորտֆելի իրական պատկերը (անհրաժեշտության դեպքում): Ավելին, ՀՀ բոլոր բանկերը բավարարում են ԿԲ-ի կողմից սահմանված նորմատիվային պահանջներին, որոնք այլ երկրների կանոնակարգման դաշտի համեմատ նույնիսկ համարվում են առավել խիստ, եւ որեւէ առեւտրային բանկ չունի շոշափելի խնդիրներ:
Նշենք նաեւ, որ արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կայքէջում տեղադրված են վերջիններիս կողմից 2012թ. Հայաստանում իրականացված «Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի» առաքելության արդյունքները: Ըստ այդ գնահատականների՝ ՀՀ բանկային համակարգը բավական կայուն է եւ ունակ՝ դիմակայելու հնարավոր ցնցումներին, իսկ ԿԲ-ում ներդրված է արդյունավետ վերահսկողական համակարգ եւ ճգնաժամերի կառավարման կենսունակ մեխանիզմ:
Ի լրումն նշենք, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ծավալը մշտապես աճել է (որը հնարավոր չէր լինի վերավարկավորման դեպքում, քանի որ 1 բանկի կողմից տրված վարկի մնացորդը կնվազեր, եւ նույն չափով կաճեր մեկ այլ բանկի կողմից տրված վարկի մնացորդը): Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի (ներառյաչլ՝ լիզինգ եւ ֆակտորինգ) ծավալն աճել է մոտ 4 անգամ (1 տրլն 132 մլրդ ՀՀ դրամով), իսկ 2012թ. ընթացքում տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալն աճել է 25%-ով (314 մլրդ ՀՀ դրամով) եւ կազմել 1 տրլն 549 մլրդ ՀՀ դրամ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
ԿԲ-ի տվյալներով, իհարկե, Հայաստանի բանկերում միշտ ամեն ինչ իդեալական է: Բայց, ցավոք, ռեալ կյանքում երբեմն պատկերն այլ է լինում:




Լրահոս