ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ին, Բրազիլիայի հրապարակից կմեկնարկի «Ո՛չ թալանին» նախաձեռնության իրազեկման ավտոերթը: Նախաձեռնության անդամները մեքենաներով կշրջեն մայրաքաղաքի կենտրոնական եւ հարակից շրջաններով՝ մարդկանց իրազեկելով սեպտեմբերի 11-ի իրենց հանրահավաքի մասին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին՝ երեկոյան ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի մեծ հավաք-երթը: Հավաքվածները երթով կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ովքե՞ր (օտարերկրացի) կարող են աշխատել ՀՀ գործատուի մոտ առանց աշխատանքի թույլտվության:

Վարդուհի Մովսիսյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել՝
ա) ՀՀ-ում մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,
բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
գ) ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա,
դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ՝ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք,
ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները:
շարունակելի

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ օտարերկրացին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին վճարում է հարկեր, տուրքեր եւ կատարում այլ պարտադիր վճարումներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ դիմորդը քննությունների անցկացման համար որոշակի գումար վճարո՞ւմ է: Եթե այո, ապա ինչքա՞ն է կազմում այն:

Լարիսա Պետրոսյան (45 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լարիսա Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական թվերի համաձայն՝ 2015 թվականին բուհերի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 500-ով եւ կազմում է 11.803: Դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ շրջանավարտները Հայաստանում գործող արտասահմանյան բուհեր են դիմում՝ Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական, շուտով նաեւ՝ Լոմոնոսովի համալսարաններ: Ի դեպ, ավելի շատ աղջիկներ են դիմել, քան տղաներ: Ամենաշատը դիմել են հայոց լեզու եւ գրականություն առարկայից քննություն տալու համար՝ 6936 դիմորդ, այնուհետեւ մաթեմատիկա՝ 5451 դիմորդ, անգլերեն լեզու՝ 5500 դիմորդ եւ ֆիզիկա՝ 1864 դիմորդ:




Լրահոս