ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԸՆԿԵՐ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոմանք դժգոհում են, թե մեր օլիգարխներն արվեստագետներին չեն ճանաչում, նրանց հետ ընկերություն չեն անում, նրանց չեն հովանավորում… Ոմանք հիշեցնում են Մանթաշովին, իշխանուհի Թումանյանին, գրում, թե ինչպես են հովանավորել այս կամ այն գրողին, արվեստագետին, ապագա հեղափոխականին: Մեր օրերում, իհարկե, հատուկենտ օլիգարխներ կան՝ Գագիկ Ծառուկյան, Կարեն Կարապետյան, որոնք հիմնադրամներ են ստեղծել եւ աջակցություն են ցուցաբերում արվեստի ու կրթության մարդկանց: Բայց արվեստագետները բողոքում ու բողոքում են: Մի դեպքում՝ հիմնավոր, մյուս դեպքում՝ հենց այնպես… 

Բայց ահա ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը դժգոհելու առիթ չունի: Նա շատ ճիշտ բռնում է օլիգարխների եւ ունեւորների “երակներըե եւ լուծում իր խնդիրները: Հատկապես ոչ շատ հաջողված” երբեմն արվեստային “խալտուրայից” անդին չանցնող իր քանդակները “սաղացնելու” համար նա դիմում է մայրաքաղաքի ունեւորներին, նրանց օգտին նախընտրական քարոզչություն ծավալում եւ… Երեւանը ողողում հերթական անհաջող քանդակախմբով: Այսպես, խորհրդարանական ընտրությունների նախօրյակին քանդակագործը կարողացավ համոզել ՍԱՍ-ի Արտակին ու մայրաքաղաքի Փափազյան փողոցում տեղադրել մեծագույն ողբերգակ Վահրամ Փափազյանի կիսանդրին: Արվեստի մարդիկ, հուզված, որ վերջապես բոլոր ժամանակների հայ մեծանուն դերասանի կիսանդրին է տեղադրվում, չնկատեցին, որ տեղադրվածը Վ. Փափազյանի ամենանշանավոր լուսանկարներից մեկի (հեղինակ` Անդրանիկ Քոչար) վատ պատճենահանումն է, որը կարող էր ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե այդ քանդակի հեղինակը երրորդ կուրսի ուսանող լիներ, բայց ոչ երբեք ազգային քանդակագործության երեւելիներից մեկի անվան տակ ապրող Լեւոն Թոքմաջյանը: Սակայն Թոքմաջյանին որեւէ կարծիք չէր հետաքրքրում. նրան պետք էր ,սաղացնելե իր  գործը, իսկ ,գնորդե էլ հայտնվել էր՝ ի դեմս Արտակ Սարգսյանի, որը նախընտրական արշավի ժամանակ կամեցել էր հանդես գալ նաեւ արվեստների հովանավորի իմիջով: 

Բոլորի համար անսպասելի նա դարձավ նաեւ Նեմեց Ռուբոյի՝ Ռուբեն Հայրապետյանի խոսափողն ու սկսեց պաշտպանել նրան “Հարսնաքար”-ի  դեպքից հետո, երբ սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը, իսկ նրա գործընկերները` դաժանաբար ծեծվել: Անցնելով մի խումբ այսպես կոչված մտավորականների գլուխ՝ Լեւոն Թոքմաջյանը հորդորեց ոմանց բաց նամակ հղել Ռ. Հայրապետյանին՝ խնդրելով վայր չդնել պատգամավորական մանդատը, կուլ չգնալ համաժողովրդական պահանջին: Այսինքն՝ Թոքմաջյանի աչքին ոչինչ չէր երեւում, չէին երեւում սպանվածն ու տուժածները, բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ հայտնվում են Նեմեցի ,մամլիչիե տակ. կարեւորն այն  էր, որ հանրությանն ասվեր, թե` տեսե՛ք, մտավորականները Հայրապետյանի կողմից են…
   
Հասկանալի է, որ Թոքմաջյանի գլխավորությամբ ներկայացված նամակը թելադրված էր որոշակի ուժերի կողմից, որ նրան գուցեեւ որոշակի “հոնորարներ” էին տվել այդ նամակի համար, սակայն  մտավորականին ու արվեստագետին վայել չէր պաշտպանության տակ առնել նման պատմության մեջ հատնված օլիգարխին:
Երկրի իշխանություններին քծնելիս էլ Թոքմաջյանը հաշվենկատ է՝ նախագահական ընտրություններից առաջ հայտարարելով, թե ամենահավասարակշիռ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, իսկ ընդդիմությունն առհասարակ գործ չունի առաջադրվելու հետ… Ահա այսպիսի տրամաբանություն: Իսկ մարտի 1-ի առնչությամբ էլ ,իմաստունե քանդակագործն ասում է, որ դա ընդամենը… աթոռակռիվ էր: Ճիշտ է, նա չի ժխտում, որ ողբերգություն է տեղի ունեցել, սակայն ամեն ինչ բերում ու հանգեցնում է աթոռակռվի գաղափարին՝ այսպես անէացնելով համընդհանուր ժողովրդական շարժումը: Դե սա էլ անում է, որպեսզի իր համար ընդունելի Սերժ Սարգսյանի ոտքերի տակ երբեք հողը չերերա, որպեսզի ինքը չզրկվի պատվերներից ու արտոնություններից: 

Իսկ Հայաստանում բոլոր կամ գրեթե բոլոր պատվերները նա է ստանում: Կոմունիստների ժամանակ՝ Մարտիրոս Սարյան, հետո՝ Արամ Խաչատրյան, հետո էլի պատվերներ…
Իսահակ Նյուտոնը մի առիթով ասել է` տասնամյակներ անց ոչ ոք չի հիշի, թե իր ապրած տարիներին ով է եղել Անգլիայի թագավորը, բայց իրեն կհիշեն: Իսկ Թոքմաջյանը հաստատ համոզված է, որ կարեւորն ինքն ու արվեստագետները չեն, այլ երկրի իշխանությունները, որոնք իր համար ամեն ինչ են: Ամեն ինչ են նաեւ օլիգարխները: Հենց այդ իշխանություններին ծառայելով էլ Թոքմաջյանը կարողանում է ,սաղացնելե իր գործերը, ողջ Երեւանը լցնել իր քանդակներով, որոնցից շատերը մասնագետների կողմից, մեղմ ասած,  վատ գնահատականների են արժանանում: Այսպես՝ նա, ամեն գնով պատվեր ,պոկելովե, կարողացավ նախագահականի դիմաց տեղադրել իր երկու քանդակները՝ պատկերելով հայոց մեծագույն արքաներին: 
Տեւական ժամանակ նախագահականի մոտով անցնողները զարհուրում էին՝ տեսնելով արվեստի հետ որեւէ աղերս չունեցող այդ ստեղծագործությունները: Ասում են, որ ՀՀ նախագահին հյուր եկած մեկ այլ երկրի նախագահ երկար նայել է այդ արձաններին ու տարակուսել` մի՞թե սրանք արվեստի գործեր են: Լավ է, նախագահականում հասկացան, որ այդ արձանները պետք է տեղափոխել, ,թաքցնելե նստավայրի այգու մի անկյունում, որպեսզի չաղավաղվի նախագահի նստավայրի ճարտարապետական տեսքը… Իհարկե, Թոքմաջյանին դա չմտահոգեց, որովհետեւ նա իր հոնորարը ստացել էր: Իր հոնորարն էր ստացել նաեւ Էրեբունի թանգարանի դիմաց դրված անավարտ էսքիզի համար, որն այդպես էլ ավարտուն քանդակագործական ստեղծագործություն չդարձավ: Ժամանակին կարողանալով համոզել քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին՝ Թոքմաջյանն իր էսքիզը տեղադրեց՝ բնավ չմտածելով, որ քանդակագործական հարուստ ավանդույթներ ունեցող երկրում, այնուհանդերձ, հասկացողներ կան… 
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 492 համար




Լրահոս