Օձունի եկեղեցու վերականգնող ճարտարապետն ամփոփիչ փաստերով վերջ է դնում «Գյուլնազ տատի հեքիաթներին». մաս 1 (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանն  Armlur.am-ին ներկայացրել է Օձունի համալիրի վերականգնողական աշխատանքներն ու տիրող իրավիճակը:

«Մշակույթի նախարարության կողմից շարունակվող հետևողական ապատեղեկատվությունները ստիպեցին ինձ վերստին անդրադառնալ Օձունի համալիրի վերականգնողական աշխատանքներին եւ տիրող իրավիճակին:

Ծանոթանալով 29.08.2015թ. 168.am կայքում «Ու՞մ է հիմարի տեղ դնում մշակույթի նախարարությունը: Օձունի սբ.Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները` կասկածի տակ» հոդվածին, որտեղ ներկայացված է Մշակույթի նախարար Հ. Պողոսյանին ուղղված գրավոր հարցումները և նրա պատասխանն ու արձագանքը Օձունի տաճարի վերականգնման աշխատանքների ու իրավիճակի վերաբերյալ, իրոք, որ կայքի լրագրող Ն. Մանվելյանի կողմից մշակույթի նախարարին ուղղված հարցերի պատասխաններից կարելի է եզրակացնել, որ վերջինս բացարձակապես չի տիրապետել իրավիճակին, էլ չեմ ասում խնդրահարույց մանրամասների մասին, որոնց ընդհանրապես անտեղյակ է: Բայց այստեղ զավեշտականն այն է, որ իբր քիչ էր փոխնախարար Ա. Սամուելյանի ապատեղեկատվությունները այս վերջին ժամանակահատվածում Օձունի վերաբերյալ, հիմա էլ յուրովի, մշակույթի նախարարն է ապատեղեկատվությունների մի ամբողջ «շարան» հրամցնում հանրությանը: Լրագրողի այն հարցին, թե երբ ավարտված կլինի եկեղեցու վերականգնման աշխատանքները, նախարարը պատասխանում է.

«Այս փուլում ավարտված են հուշարձան համալիրի մաս կազմող եկեղեցու մասնակի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են տեխնիկական առաջադրանքի պահանջներով, մշակված և հաստատված նախագծի ծավալներին համապատասխան, այն է եկեղեցու գմբեթարդի ու թաղերի ամրացում, գմբեթարդում և թմբուկի վրա առկա ճաքերի ընդլայնումների կանխումը» և այլն: Հաստատ համոզված կարող եմ ասել, որ նախարարն ընդհանրապես չի էլ տեսել հաստատված նախագիծը, ինչու՞. որովհետև նախագծի ամբողջական անվանումն է ` «Լոռու մարզի Օձուն գյուղի սբ.Հովհաննես եկեղեցու և կոթողի վերականգնում, վերանախագծում»: «Այս փուլում», «եկեղեցու մասնակի վերականգնում» հասկացողությունները մտացածին են, քանզի նախագծման աշխատանքների առաջադրանքը ես եմ գրել, որտեղ չկան նմանատիպ արտահայտություններ: Դե իսկ ամենահետաքրքրականն այն է, որ նախարարի կողմից վերը մատնանշված աշխատանքները չեն նախատեսվել ու բնականաբար չէին էլ կարող ընդգրկված լինել 2011թ. հաստատված նախագծում: Ուստի կատարված աշխատանքները նախագծի ծավալների համապատասխանության հետ բացարձակապես ոչ մի առնչություն չեն կարող ունենալ: Կարդում ես ու ապշած մնում, լավ մա՞րդ էլ այսքան անտեղյակ լինի իրավիճակից:

Ընթերցողին մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ նախարարի կողմից վերը նշված աշխատանքները, ինչպես նաև հյուսիս-արևելյան ավանդատան ու ավանդատների երկրորդ հարկաբաժինների սալահատակումները, տաճարի և զանգաշտարակների խնձորակները, վեղարի ճարտարապետական դետալների ու նոր խաչի իրականացման աշխատանքները, թմբուկի ամրակայումը ներառված էին 2012թ. հոկտեմբերի 16-ին նախարարությանը տրված ի լրումն 2011թ. հաստատված նախագիծ կազմում, որն այդպես էլ չհաստատվեց: Այդ առիթով գրել էի, որ փոխնախարար Ա. Սամուելյանը երկու անգամ ուղղակի ստեց` (2012թ. հոկտեմբեր, 2013թ. ապրիլ) ասելով, որ իբր այն հաստատված է: Ասեմ ավելին, վերջինիս գիտությամբ շինարարը գործակալությունից վերցնում էր այդ չհաստատված նախագծից վերը նշված աշխատանքների պատճենները և իրականացնում այդ աշխատանքները: Բայց թե ինչու թմբուկի ամրակայման աշխատանքներին վերաբերվող գծագրերը չվերցրեց ու չիրականացրեց, դա անհասկանալի էր (տես գծ. – 1, 2, 3)

Գծագիր 1

1

 

 

Գծագիր 2

2

 

Գծագիր 3

3

Կարծում եմ` շինարարը վստահ չէր իր ուժերի վրա այդ աշխատանքներն իրականացնելուն: Ինչևիցե, այդ մատնանշված աշխատանքները` (լավ թե վատ, բացառությամբ` թմբուկի ամրակայման աշխատանքները , որոնք չկատարվեցին, արդյունքում ունենալով թույլ թմբուկ-գմբեթ միասնական ամրություն հասկացողությունը) վերստին հաստատում են, որ հաստատված նախագծի ծավալների համապատասխանության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն, ավելին, այդ աշխատանքները իրենց բնույթով իրավական դաշտում  կոչվում են ինքնակամ կամ ապօրինի շինարարություն:

Այնուհետև նախարարը նշում է. «Հարկ եմ համարում նշել, որ  հարցի առնչությամբ հնչեցված մեկնաբանություններն ու ներկայացված լուսանկարները հիմնականում վերաբերում են հուշարձանի վերականգնման նախագծում չներառված հատվածներին»: Բացարձակ ապատեղեկատվություն: Չգիտեմ նախարարությունում ով է գրել այս անհեթեթությունների «շարանը» ու տվել նախարարին, որպեսզի վերջինս հանդես գա լրագրողի հարցադրումների մեկնաբանմանը, տպավորությունս այն է, որ  արդեն մոտեցել ենք «Գյուլնազ տատի» ժանրին, ինչու՞, որովհետև ստորև ես կներկայացնեմ այսպես կոչված «նախագծում չներառված հատվածների» իրական պատկերի հետ, այն է` լուսանկարը, նախագիծը և նախահաշվում ամրագրված աշխատանքների համապատասխան կետերը:

Նախարարի հերթական մեկնաբանումը. «Հաջորդ փուլում արդեն այլ նախագծով, որի էսքիզային առաջարկը պատրաստ է և քննարկվել է գիտա-մեթոդական խորհրդի նիստում, կիրականացվեն եկեղեցու արտաքին  սրահների սալահատակման աշխատանքները և կլուծվեն ջրահեռացման խնդիրները: Նշեմ, որ հուշարձանի ամբողջական վերականգնման համար (կոթող-մահարձանների ամբողջական ամրացում ու վերականգնում, արևելյան գետնախարիսխների քարերի լրացում, արտաքին սյունասրահների ամրակայում և վերականգնում) մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է ևս 110 մլն.դրամ»: Ակամայից այս մեկնաբանությունն ուղղակի ժպիտ է առաջացնում: Բանից պարզվում է, որ արտաքին սրահների սալահատակման և ջրահեռացման կազմակերպման համար, նախարարությունը իբր այլ նախագծով գիտամեթոդական խորհրդի նիստ է կայացրել: Դա իհարկե հանրության մոտ տպավորութուն ստեղծելու, հնչեղություն տալու մեթոդ է, թե տեսեք մենք ինչ լուրջ ենք մոտենում խնդրահարույց այս հարցերին:

Բայց դրանք այնքան խրթին հարցեր են, որ  ոչ միայն ինձ մոտ, այլ նաև հուշարձանի վերականգնումով զբաղվող ցանկացած մասնագետի մոտ ծիծաղ կառաջացնի: Իսկ ավելի լուրջ, մշակույթի նախարարին խորհուրդ կտայի նոր «անիվ» չհնարել, քանզի իր կողմից վերը նշված բոլոր աշխատանքները առկա են 2011թ. հաստատված նախագծում, (իսկ ջրահեռացման նախագիծը, իմ կողմից դեռևս 1986թ. էր արված և գտնվում է արխիվում), որի մասին ավելի առարկայական կներկայացնեմ և մշակույթի նախարարին և առավել ևս հանրությանը: Լրագրողի այն հարցին, թե գոհ եք արդյոք եկեղեցու վերականգնման վերջնական արդյունքից, նախարարը պատասխանում է. «Վերականգնման այս փուլի` նախագծով սահմանված ծավալների իրականացման արդյունքից, այո, գոհ եմ: Մասնավոր հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքներին մշտապես հետևել են նախարարության մասնագետները, որոնք` Օձունի վերականգնվող  սբ.Հովհաննես եկեղեցի կատարած այցելությունների արդյունքում կազմել են արձանագրություններ, անհրաժեշտությունից ելնելով` գիտական նոր ուսումնասիրությունների հիման վրա լրամշակել նախագիծը: Հետևաբար, հենվելով մասնագիտական կարծիքի վրա` կարելի է եզրակացնել, որ այս փուլի վերականգնումն իրականացված է պատշաճ մակարդակով` ապահովելով հնադարյան կոթողի անխաթարությունը»:

Այս մեկնաբանության վերաբերյալ կարելի է ասել, որ այն ամբողջությամբ հեռու է իրականությունից: Տուրք տալով երևակայությանը, նախարարը, կրկին, ես կասեի միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում: Այդ ի՞նչ նախարարության մասնագետներ են հետևել աշխատանքներին, կամ կազմել արձանագրություններ, որոնց մասին առաջին անգամ եմ լսում, երբ հեղինակային հսկողությունն իրականացվել է իմ կողմից, փաստ` շին. վարման մատյանը, որտեղ իմ կողմից գրառումները կատարվել են մինչև 10.05.2014թ.(տես հավելված 1, 2), կամ էլ ինչ որ գիտական նոր ուսումնասիրությունների» արդյունքում լրամշակել նախագիծը:

Հավելված 1

4

Հավելված 2

5

Ընթերցողին տեղեկացնեմ, որ իրականում տաճարի և կոթողի վերականգնումը ոչ մի բարդություն  չի ներկայացնում, քանզի հայտնի են կառույցների ծավալա-տարածական հիմնական բոլոր ելակետային տվյալները: Վերացական մտքեր արտահայտելու փոխարեն լավ կլիներ առարկայական փաստեր մատնանշել և քանի որ նախարարությունը շատ դեպքերում խախտելով քաղաքաշինության գործող օրենքները  (փաստ` իմ կողմից 13.08.2015թ.-ին 168.am կայքում ներկայացված հոդվածը, որտեղ մատնանշել էի նախարարության կողմից Օձունի տաճարի «ավարտական» աշխատանքների փաստագրումը) տնավարի գործելակերպ է որդեգրել, որը տվյալ դեպքում արտահայտված է նախարարի վերը նշված մեկնաբանությունների մեջ, որոնք ուղղակի ոչ մի կերպ չեն համադրվում իրավական հարթությունում: Իրականում սա իրենց «աշխատելու ձևին կրկին հնչեղություն տալն է, բայց դա ոչ այլ ինչ է, քան նախարարության ակնհայտ կոպիտ բացթողումների քողարկելը»:

Լավ կլիներ երևակայական արձանագրություններ կազմելու փոխարեն  մշակույթի նախարարը մեկնաբաներ, թե ինչու անարձագանք թողնվեց  2013թ. «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից 2 անգամ գրավոր ներկայացված առաջարկը, ստեղծել գիտա-մեթոդական հանձնաժողովի անդամներից կազմված խումբ, տեղում պարզելու շինարարի կողմից համառորեն չուղղվող, կատարված աշխատանքների թերությունները: Եվ վերջապես, ինչպես նախարարն է մեկնաբանում  «Հենվելով մասնագիտական կարծիքի վրա, կարելի է եզրակացնել, որ այս փուլի վերականգնումն իարկանացվել է պատշաճ մակարդակով, ապահովելով հնադարյան կոթողի անխաթարությունը»: Գնահատական տալուց առաջ նախարարին պետք է խորհուրդ տային կարդալու «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից նախարարությանը (2014թ.-ին) տրված Օձունի համալիրի  2012-2014թթ. կատարված շինարարական աշխատանքների հաշվետվությունը (տես հավելված 3):

Հավելված 3

6

Ինչպես նաև, իմ հոդվածը. «Իրատես de facto», 22.12.2014թ. «Օձունի վերակագնաման լույսն ու ստվերը»: Այդ ո՞ր մասնագետների կարծիքների հիման վրա է եզրահանգել նախարարը, եթե խոսքը գնում է բուն նախարարության աշխատակիցների կողմից, ապա ցավով պետք է նշեմ, որ այնտեղ որպես մասնագետ միայն գործակալության պետ Ա. Աբրոյանն է: Ճիշտ է` նա երիտասարդ է, բայց, ինչպես ասում են, «հոտառությունը» տեղն է: Եթե խոսքը գնա գիտա-մեթոդական խորհրդի անդամներին, ապա ինչպես  վերը ես արդեն նշել էի, հանձնաժողով ստեղծեու առաջարկը մնաց անպատասխան: Իսկ իրականում, օբյեկտիվ մասնագիտական կարծիք միայն կարող էր  տալ «Պատմական հուշարձանների ճարտարապետների Հայկական ասսոցիացիան»:

Սակայն ասոցիացիայի անդամներից ոչ մեկը իմ բազում բանավոր հորդորներին այդպես էլ չարձագանքեց` գնալու և տեղում պարզելու, թե իրականում այնտեղ ինչ է կատարվում: Հասկանալի է, եթե ասոցիացիայի անդամները, որոնք պրոֆեսիոնալ են իրենց գործում, մեկնաբանություն տային կատարված աշխատանքների վերաբերյալ, ապա գնահատականը կլիներ օբյեկտիվ, այլ ոչ թե նախարարի կամ փոխնախարարի պես` կողմնակալ` ամեն ինչ ներկայացնել «վարդագույն» գույներով փաստերը, որոնք իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Հասկանալի է նաև նախարարության կողմից շին.վարման մատյանի գոյության մասին ընդհանրապես չխոսելը, որովհետև ցանկացած, նույնիսկ ոչ մասնագետ, ընթերցելով իմ գրառումները, կեզրահանգեր միայն ու միայն  մի եզրակացության` կատարված աշխատանքների վերաբերյալ  «պատշաճ մակարդակի» գնահատական տալը աբսուրդ է:

Իմ վերջին այցելությունը համալիր եղել է 10.05.2014թ.-ին և մատյանում այս վերջին գրառման տակ շինարարն ոչ միայն հրաժարվեց ստորագրել, այլեւ շին.վարման մատյանը տվեց ինձ, ասելով, որ այն իրեն պետք չէ: Ուշագրավ է, որ Մշակույթի նախարարությունը և բարեգործական հիմնադրամը բացարձակ անտարբերություն են ցուցաբերել վերականգնողական աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողության իրականացմանը: Նշեմ, որ տեխնիկ հսկիչի այցելությունները համալիր այս տարիների ընթացքում, ընդամենը 2-ն են (տե՚ս հավելված – 4, ըստ եռակողմ հուշագրի, այդ պարտականությունը իր վրա է վերցրել Մայր Աթոռը սբ. Էջմիածինը):

Հավելված 4

8

Դե իսկ սա բացահայտ պայմանավորվածության արդյունք է, քանզի առանց շին.վարման մատյանի, ինչպես նաև բացակայող փակ, ծածկված աշխատանքների ակտերի, էլ չեմ ասում նախագծով նախատեսված որոշ աշխատանքների չկատարելը ուղղակի անհնարին է դարձնում  փաստագրված և ավարտված համարել կատարված աշխատանքները:

Եվ այսպես, նախարարի գնահատականը կատարված աշխատանքների վերաբերյալ մեկնաբանված է` «պատշաճ մակարդակով», իսկ փոխնախարարինը` «բարձր մակարդակով»: Իսկ հիմա բերեմ հակառակ տեսակետը, որը չի տեղավորվում այդ գնահատականների մեջ: Միայն տաճարի արևմտյան ճակատի ճակտոնի  ապականումը (ինչի մասին տեղյակ լինելով, բացահայտ կերպով այն պարտակեց փոխնախարար Ա. Սամուելյանը),  որի արդյունքում անդարձելի խաթարվեց տաճարի, որպես առնվազն VI-րդ դարի բազիլիկ եկեղեցու սկզբնական կերպար, ինչի մասին կա  իմ   գրառումը  շին.վարման  մատյանում,  այն է` քանդել և բերել նախնական տեսքի (տե՚ս հավելված – 2) բավական է հերքելու վերջիններիս կողմից տված գնահատականները: (Իրատես de facto, 22.12.2014թ. «Օձունի վերականգնման լույսն ու ստվերը»): Տե՚ս լուսանկարներ – 1, 2, 3, 4, 5:

Լուսանկար 1, լուսանկար 2

1

 

Լուսանկար 3, լուսանկար 4

2

3

 

Լուսանկար 5

4

5

Թմբուկի հարթ երեսապատի քարերի երանգը (նոր տաշ ու շար) չի համապատասխանում գոյություն ունեցող քարերի երանգին, արդյունքում ստեղծում է կարկատանի տպավորություն: Այն դեպքում, երբ 22.09.2012թ.  հեղինակային հսկողության մատյանում նախօրոք շինարարին այդ մասին զգուշացրել էի    և  այդ առթիվ իմ գրառումը շին.վարման մատյանում (տե՚ս հավելված – 5,  լուսանկ. –  6):

Հավելված 5

6

 

Լուսանկար 6

1

Թմբուկի հարավային ճակատում կատարված աշխատանքների արդյունքում իրականացված պատի ուղղաձիգ հարթությունը հետ է 7,5 սմ թմբուկի քիվի հպման ստորին կետից, իսկ նոր շարված քաքրերը գտնվում են խզման մեջ իրենց հարակից շարքերի քարերի նկատմամբ, որտեղ խզումը աճում է 2 – 7,5 սմ-ով (որի վերաբերյալ շին. վարման մատյանում կա իմ գրառումը` քանդել և նորից շարել (տե՚ս լուսանկ. – 6) , բայց շինարարը ոչինչ չձեռնարկեց և թողեց նույն վիճակում): Հարավային զանգաշտարակի խնձորակը ուղղակի թյուրիմածություն է, (տես լուսանկար – 7):

Լուսանկար 7
Լուսանկար 7
Լուսանկար -8
Լուսանկար -8
Գծագիր-4
Գծագիր-4

Ընթերցողին ասեմ, որ վերջինիս բնաչափը շինարարին տրվել է հին խնձորակի (տես լուսանկար –  8, հին խնձորակը դրված է եկեղեցու ներսում) չափագրումից ու վերականգնումից հետո (տես գծագիր – 4): Թմբուկի հարավային պատուհանի վերին հատվածում իրականացված հարթ սրբատաշ քարերին զուգընթաց կցոնային քարով ուղղակի հատվել է պատուհանի  կոր պսակի վերին հատվածը, որը անթույլատրելի է, ավելին, պատուհանին վերաբերվող վերանորոգման աշխատանքները չեն համադրում նախագծով նախատեսված  աշխատանքներին   (տես գծագիր – 5, լուսանկար – 9),   այն   է    պսակի առանցքային քարը (ջՈՎՏՍ), որը փշրված է ու ցեմենտ-ավազայա շաղախով կապակցված, չի փոխարինված նոր քարով, որի առթիվ նույնպես շին.վարման մատյանում կա իմ գրառումը` անհապաղ վերացնել թերությունը: Բայց 2012թ-ից մինչև 2014 թ-ը այդպես էլ ոչ միայն չուղեց այդ կոպիտ սխալը, այլ գտավ իր մտածելակերպի յուրովի լուծում, այն է , կոր պսակի իմիտացիա ստեղծեց հատված մասում ներկով կոր գիծ քաշելով, չփոխելով քարը   (տես  լուսանկար – 10):

Գծագիր 5, լուսանկար 9

հ

 

Լուսանկար-10
Լուսանկար-10

Պետք է բարձրանալ տանիք և հետո տալ գնահատական, քանզի այնտեղ առկա է թե «լողացող» քիվեր (տես լուսանկար – 11) և առավել ևս «լողացող» վալիկավոր ծածկասալեր:

Լուսանկար-11
Լուսանկար-11

Դա այդպես է ստացվել, որովհետև շինարարության ընթացքում փոխվել են առնվազն 4 շինարարական բրիգադներ, իսկ ամեն բրիգադ` հասկանալի է, ունի իր ձեռագիրը, մեկը` լավ, մյուսը` վատ: Էլ չեմ ասում օծված խաչը, որը մի թյուրիմածություն էր և միայն իմ հորդորների արդյունքում շտկվեց (տես լուսանկար – 12 )

Լուսանկար 12

12

Երբ ես 13.08.2015թ. 168.am կայքի իմ հոդվածում` «Օձունի սբ. Հովհաննես եկեղեցու թնջուկը բացվում է . Վերականգնող ճարտարապետը աղաղակող փաստերով խախտում է լռությունը», մատնանշեցի նախագծում նախատեսված, սակայն չիրականացված աշխատանքների ցանկը,  կայքի լրագրողը այցելել էր Օձուն,  նկարահանելով  չիրականացված այն հատվածները, որոնց մասին ես բարձրաձայնել էի, 29.08.2015թ. «Ում է հիմարի տեղ դնում Մշակույթի նախարարությունը. Օձունի սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները կասկածի տակ» հոդվածում, ինչին նախարարը արձագանքել էր հերթական ապատեղեկատվությամբ. «Վերականգնողական այս փուլի նախագծով սահմանված ծավալների իրականացված արդյունքից, այո, գոհ եմ: Հարկ եմ համարում  նշել, որ հարցի առնչությամբ հնչեցված մեկնաբանություններն ու լուսանկարները հիմնականում վերաբերվում են հուշարձանի` վերականգնման աշխատանքներում չներառված հատվածներին»: Այս մեկնաբանություններից եզրահանգում ես, որ իմ կողմից մատնանշված  «սպիտակ» երանգավորված  առարկային նախարարը և նրա համապատասխան ստորաբաժանման  աշխատակիցները համառորեն պնդում են, որ այն «սև» է: Ուստի այս «հակամարտությանը», առավել ևս ապատեղեկատվություններին վերջ դնելու համար բերեմ այն առարկայական փաստարկները, որոնք անժխտելի ապացուցում են իմ մեկնաբանությունների իսկությունը` չիրականացված  վերականգնողական աշխատանքների անվանացանկի կապակցությամբ: Պիտի նախարարին հիասթափեցնեմ, քանի որ մատնանշված չկատարված աշխատանքների անվանացանկը ոչ թե 13-ն է, այլ 17-ը»:

Շարունակելի…

 




Լրահոս