ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» խորագրով ծրագրի շրջանակներում Չարենցավան, Հրազդան, Աբովյան եւ Նոր Հաճն քաղաքներում օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացնում է հակածխախոտային հանրային երթեր: Երիտասարդները կոչ են անում հանրությանը իրենց առողջության մասին մտածել ու չծխել:

 

 

 
ՀԱՐՑ. Ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը բոլո՞ր դեպքերում է համարվում աշխատանքային ստաժ, թե գործում են որոշակի բացառություններ: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ որո՞նք են այդ ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթերը:

Տաթեւ Միրզոյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԱՕ 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված է, որ աշխատանքային գրքույկում լրացվում է միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը, որից հետեւում է, որ աշխատանքային ստաժ է համարվում միայն նշված ուսումնական հաստատություններում առկա, այն է՝ ցերեկային ուսման ժամանակահատվածը: Ընդ որում, ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 26-րդ կետի՝ առկա ուսման ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:
շարունակելի

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակելիս ընդհանուր աշխատանքային ստաժում հաշվառվում է պետական եւ սահմանված կարգով լիցենզիա ստացած ոչ պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում, քոլեջներում, ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դպրոցներում եւ դասընթացներում ցերեկային ուսուցման ժամանակաշրջանը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Մեքենայիս տեխզննության ժամկետը լրացել էր, եւ հանգամանքների բերումով չէի հասցրել ձեռք բերել տեխզննման նոր կտրոն: Պետավտոտեսուչն ինձ կանգնեցրեց եւ ակտավորեց 20.000 դրամ ու տեղեկացրեց, որ եթե հենց այդ պահին ստորագրեմ արձանագրությունը, ապա կկարողանամ 6 ամսվա ընթացքում վճարել գումարը, իսկ եթե ոչ, 1 ամսվա ընթացքում կարող եմ վճարում կատարել: Ես չհամաձայնեցի ու չստորագրեցի: Ճանապարհային ոստիկանն ասաց, որ ծանուցման տեսքով կստանամ տուգանքը: Խնդրում եմ ասեք՝ ես կստանա՞մ տուգանք, եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ տուգանքի մասին մինչեւ ծանուցման գալը:

Դավիթ Իսկանդարյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ տեղեկացնենք, որ սխալ է արձանագրությունը չստորագրելը, երբ համաձայն չեք որոշման հետ: Իսկ թե ինչ անել այդ պարագայում, այդ հարցի պատասխանը գտեք մեր կայքի «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴԻՆ» բաժնում: Հայտնում ենք, որ վարչական որոշումը փոստային առաքման միջոցով կստանաք, որից հետո կա՛մ պետք է վճարեք, կա՛մ բողոքարկեք: Դա Ձեր իրավունքն է: Սակայն սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցնելու եւ հետեւաբար կտրոն չունենալու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված տուգանքը 20.000 ՀՀ դրամ է՝ առանց բացառությունների: Որպես ամփոփում նշենք, որ ունեք երկու տարբերակ՝ կա՛մ սպասեք մինչեւ որոշումը ստանաք, կա՛մ գնացեք եւ անձամբ փորձեք վերցնել այն:

««Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, ծանրաքաշ, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով մեքենաների պատասխանատու անձինք տուգանք են վճարում 1-ին անգամ 20.000, 2-րդ անգամ 40.000, իսկ 3-րդ անգամ 60.000 ՀՀ դրամ:




Լրահոս