ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ինտեգրացիոն նոր գործընթացներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցությունը զարգացնելու համար:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ գիտական աստիճան ունեցող թոշակային տարիքի անձինք կարո՞ղ են ստանալ հավելավճարներ գիտական աստիճանի համար:

Աիդա Կարապետյան (64 տարեկան, քիմիկոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է թոշակային տարիքի այն անձանց, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական կամ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ պայմանագրային (թեմատիկ) ծրագրերում եւ թեմաներում:
Միաժամանակ հայտնում ենք, որ գիտական աստիճանի (գիտությունների դոկտորի կամ թեկնածուի) համար հավելավճարներ տրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 2015թ. հունվարի 1-ից ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների հավելավճարները կազմում են՝ գիտության դոկտորինը՝ 50 հազար, իսկ գիտության թեկնածուինը՝ 25 հազար դրամ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ պատասխանել՝ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը բոլոր դեպքերո՞ւմ է համարվում աշխատանքային ստաժ, թե գործում են որոշակի բացառություններ: Եւ կցանկանայի իմանալ նաեւ, որո՞նք են այդ ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթերը:

Տաթեւ Միրզոյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ուսումնական հաստատությունում առկա ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով կամ վկայականով: Դիպլոմի, վկայականի հետ ներկայացվում է նաեւ առկա ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք: Այսպիսով, բացի դիպլոմից, վկայականից՝ անհրաժեշտ է ներկայացնել նաեւ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված առկա ուսման լրիվ դասընթացն ավարտելու, իսկ դրա առանձին փուլերն ավարտելու դեպքում` այդ փաստը հաստատող, արխիվային տվյալներ պարունակող տեղեկանքը:
Ավելացնենք նաեւ, որ վերը նշված կարգի 27-րդ կետի համաձայն՝ «Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ պետական հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում նշված օրն ընկած ժամանակահատվածը»:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված է, որ աշխատանքային գրքույկում լրացվում է միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո): Ի դեպ, աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսհաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ պետական հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում նշված օրն ընկած ժամանակահատվածը:




Լրահոս