ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Եթե դիմորդը պատրաստվում է հանձնել ընդունելության քննություններ, ապա դրա համար որոշակի գումա՞ր պետք է վճարի, թե՞ դա բոլորովին անվճար է: Եվ կցանկանայի իմանալ նաեւ` արդյոք կան հասարակության որոշակի խմբեր, որոնք ազատված են այդ վճարներից:
 Անի Մանուկյան (19 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու հարցմանը` տեղեկացնենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում: Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության ժամանակ պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից: Հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բուհը կամ ԿԳՆ-ն իսկապես որոշակի ծախսեր է անում քննական գործընթացը կազմակերպելիս: Ինչ խոսք, լավ կլիներ, որ ինչպես հին ու բարի ժամանակներում, ծախսերը պետության հաշվին լինեին, բայց հաստատ արժե մի քանի հազար դրամ վճարել` սեփական ուժերը փորձելու եւ բարձրագույն կրթություն ստանալու համար:  




Լրահոս