Ոչ՜, Հայաստանի քաղաքացիներին Ֆրանսիա մուտքի վիզա ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիա-Հայաստան: “Այո՜”, նախագահական ընտրությունների արդյունքներին Հայաստանում, սակայն, “Ոչ՜”, Հայաստանի քաղաքացիներին Ֆրանսիա մուտքի վիզա ստանալու համար:
Բաց նամակ ՀՀ Նախագահ՝ Ն.Գ. պարոն Ս. Սարգսյանին և Հայաստանում
Ֆրանսիայի Արտակարգ ու Լիազոր Դեսպան՝ Ն.Գ. պարոն Ա. Ռենոյին: (նամակ հուսահատության, լսելի լինելու ակնկալիքով)
Մեծարգո պարոն Նախագահ, Ձերդ Գերազանցություն պարոն Արտակարգ ու Լիազոր Դեսպան՝ ես սպառել եմ ՀՀ և Ֆրանսիայի Հանրապետութան օրենքներով նախանշված ուղիները բողոքարկելու կարճաժամկետ վիզայով Ֆրանսիա մեկնելու մերժումն և լի եմ վճռակամությամբ հանրության անմիջական օգնությամբ
հաղթահարելու շարքային քաղաքացիների դիմում բողոքներին ցուցաբերվող անտարբերությանը:
Հարգելի ընթերցողներ՝ ձեր անմիջական օգնությունը թույլ կտա հաղթահարել դեսպանատան պատասխանատուների լռությունը, մենք ի վերջո կհասնենք նրան, որ կհարգվեն մեր իրավունքները, նրանք ի վերջո կերկխոսեն մեր հետ:
Իսկ այժմ թույլ տվեք ներկայացնել իմ խնդրո առարկան: Ես՝ Արամ Աբաջյանս, բնակվում եմ Ֆրանսիայում, ֆրանսիայի քաղաքացի եմ, 2010 թվականին, դժբախտ պատահարի հետևանքով դարձա հաշմանդամ : Բժիշկների հրաշագործության շնորհիվ ես ողջ մնացի, բայց ողնաշարիս կոտրվածքները պատճառ են դարձել անդառնալի նևրոլոգիական (նյարդաբանական) շեղումների ու բարդությունների ՝ ոտքերս մասամբ կաթվածահար (պարալիզացված) են, տեղի են ունեցել ներքին օրգանների ֆունկցիոնալ խախտումներ, որոնք պահանջում են օրվա ընթացքում իրականացնել մի շարք բժշկական գործողությունների: Իմ ներկա
վիճակն ինձ թույլ չի տալիս տեղաշարժվել, այցելել իմ հարազատներին և մերձավորներին, որոնց հանդեպ իմ կարոտը շատ է տանջում ու նրանց պակասը խիստ զգացնել են տալիս, բացասական են անդրադառնում իմ առանց այն էլ քայքայված առողջության վրա: Կատարվածի մասին ես իմ հարազատներին չեմ
տեղեկացրել, ձգտել եմ չանհանգստացնել, խնայել նրանց զգացմունքները: Միայն համոզվելով որ կյանքիս այլևս վտանգ չի սպառնում, ես տեղեկացրեցի
նրանց: 
Կարծում եմ հասկանալի էր նրանց անհանգստությունն ու ձգտումը մեկ վարկյան շուտ այցելել ինձ, բերել իրենց աջակցությունն ու զորակցությունը: Ուստի 2012 թվականի դեկտեմբեր ամսին ես հրավեր ուղարկեցի քրոջս Հայաստան եւ զարմիկիս Ուկրաինա: Անսպասելի ու անհավանական արդյունք ունեցան իմ հրավերները: Քույրիկս, որ Հայաստանի քաղաքացի է, մերժում ստացավ,
իսկ զարմիկիս, որ Ուկրաինայի քաղաքացի է, իրավունք տրվեց այցելեց ինձ: Կատարվածը հասկանալու ակնկալիքով նամակով դիմեցի ՀՀ Նախագահին և Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ ու Լիազոր Դեսպանին: Ես խնդրեցի նրանց միջամտել, իմ խնդրանքը հղեցի նրանց հարգելու իմ առողջական և հոգեբանական վիճակը, օգնել մեզ, հասկանալ և հարգել մեր ազնիվ ու բնական
նկատառումները: Ես նրանց մի պարզ, սրտիծս բխած հարց ուղղեցի՝ Ձեր համար զարհուրելի չէ՞, անգամ սոսկ միտքը, որ Դուք Ձեր եղբոր, քրոջ ուրախության պահին իրենց կողքը չգտնվեք կամ իրավունք չունենաք, իսկ,
ոչ պատահի, դժբախտության՞: Բերեցի փաստարկներ որպեսզի փարատեմ կասկածները հրավիրողի և հրավիրվածի վերաբերյալ: Ավաղ՛ իմ դիմումներն առհամարվեցին: Զարմանքս վերացվեց լուրջ անհանգստության, ես հասկացա, որ պետք է բախել բոլոր դռները, հակառակ պարագայում դատապարտված
եմ կարոտով կյանքից հեռանալ և ի վերջո, ես եկա այն եզրակացության, որ խնդիրը օրհասական է և միայն ինձ չի վերաբերվում, կարիք ունի, որ հանրության լայն զանգվածները նույնպես իրենց մասնակցությունը բերեն հարցի քննարկմանը քանզի շատերին է վերաբերվում: 
Եվ այսպես, բերեմ այդ երկու հրավերների հետ կապված համեմատությունները և անտրամաբանական եզրակացությունները: Մերժումը պատճառաբանվել է մերժման հանրահայտ 8-րդ, 9-րդ  կետերի հիման վրա, որոնք գտնվում են ավելի շուտ զգացմունքային այլ ոչ թէ իրավական դաշտում, ուստի չունեն գնահատման հենքեր, ուրեմն ենթակա չեն իրավաբանական բողոքարկման: 
-Ըստ 8-րդ կետի՝ տեղեկությունները, որ հիմնավորում են հրավիրողի պայմանները՝ թույլ են, փառք՜ տիրոջը, վերջապես իրականություն դարձավ այն, որ ՀՀ քաղաքացիների համար արտոնյալ պայմաններ են պետք, որովհետև Ուկրաինայի քաղաքացու պարագայում՝ դա բավական էր, նշեմ, թող չզարմանան Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները, զարմիկս էլ էր գոհ:
-Իսկ ըստ 9-րդ կետի՝ կասկած է հարուցել, որ քույրս մեծահասակ
լինելով (68 տ.) կխախտի եվրոպայում գտնվելու ժամկետը: Մարդկանց ձեռքը բռնում են հանցանքի պահին, ոչինչ չեն կարող ապացուցել, իսկ մեր պարագայում կանխավ իրավախախտ են հայտարարում (մի՞ թէ Ֆրանսիական պայծառատեսության հետ գործ ունենք), թեև կանխագուշակին հիասթափեցնելու
համար ասեմ, որ զարմիկս Ուկրաինայից 75 տարեկան է, քույրիկիծս մեծ 7 տարով:
Ւսկ եթե կատակը մի կողմ դնենք, ես ՀՀ Նախագահին ուղղված
նամակում հարցում արեցի, մի՞ թե հնարավոր չէր այնպիսի անկախ երկիր կառուցել, որ ժողովուրդն էլ իշխանավորների պես օգտվեր բաղձալի անկախության պտուղներից: 
Ձերդ Գերազանցություն Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ ու Լիազոր Դեսպան պարոն Ա. Ռենո՝ մեկ պարզ հարց թույլ տվեք հղել Ձեզ՝ ինչպես՞ բացատրել վերևում բերված հակասություններն, ինչու՞ Ուկրաինայում
ու Հայաստանում գտնվող ֆրանսիական հյուպատոսությունների մոտեցումները տրամագծորեն տարբերվում են, միևնույն մարդու պարագայում ճիշտ հակառակ են: Եթե իմ պայմանները բավարար չեն, ինպես՞ ինձ հաջողվեց այստեղ՝ քաղաքապետարանից հրավերքի իրավունք ստանալ, ինչու՞ է կասկածի
տակ դրվում Ձեր գործընկերների մասնագիտական հմտություններըև ինչու՞ զարմիկիս թույլատրվեց: Ի վերջո, այսքան աղմուկ բարձրացնելուց հետո, ինչպես՞ էք պատկերացնում ժամկետի խախտում:
Վերջապես, Ձեզ դիմել է նամակով ֆրանսիայի քաղաքացին (le 10/01/2013 Objet: Le recours gracieuxsuite Ո un refus de dռlivrance de visa, Contre : la dռcision pris par l՚autoritռ consulaire franջaise Ո Erevan en date du 06/12/2012, N՛ de dossier : 89748), ես ստացել եմ նամակի ստացման փաստաթուղթը, արդյոք՞ ես իրավունք ունեմ արժանանալու Ձեր ուշադրությանը և Ձեզանից պատասխան
ակնկալել:
Հարգարժան պարոն Նախագահ, օրերս Դուք Ձեր գլուխը խոնարհած
կանգնած էիք Հռոմում, երևի թէ Դուք աղոթում էիք: Ուզում եմ հավատալ, որ Դուք աղոթում էիք այն բազմահազար Ձեր քաղաքացիների համար, որոնց անկախությունից հետո բաժին հասավ թշվառությունն ու զրկանքները, անպաշտպանվածությունը: Հուսով եմ, որ քրոջս համար ևս, քանզի նա այսօր վշտացած է ու հիասթափության է մատնված: Մարդը իրավունք չունի տեսնելու,
գրկելու, մխիթարելու հիվանդ եղբորը: Կարող է նրա մեղքը նրանում է՞, որ 40 տարի մանկավարժ է եղել, որ ողջ կյանքը որպես նվիրյալ աշխատել
է մանկապարտեզում, բաց ճակատով կիսել է իր երկրին վրա հասած փորձությունները, երբեք որևէ մեկին նեղություն չի տվել, ցուցաբերել համեստություն, չի հավաքնել ուրիշի եղածին, բավարարվել է իրեն հասանելիքով և եղածով… Դրա համար է՞ նա այսօր արժանացել նման վերաբերմունքի,
ինչ՞ իրավունքով է կասկածի տակ դրվում նրա ազնիվ մղումը: Պարոն Նախագահ՝ ինչպես տեսնում էք, հարցեր առանց պատասխանի, ի վերջո Դուք ինչպես՞ կվարվեք եթե նման վիրավորանքի արժանանա Ձեր ընտանիքի անդամը, բայց չէ՞ որ Ձեր պարագայում ընտանիքի անդամ են Ձեր երկրի բոլոր
քաղաքացիք:
Հարգելի ընթերցողներ, համախոհներ մենք միայն ազգովի կարող ենք հասնել
նրան, որ հարգվի մեր արժանապատվությունն ու իրավունքը:Խնդիրը խիստ օրհասական է, քանզի՝ մի կողմից Եվրոպայում առկա է աննախադեպ մեծ քանակության անլեգալ էմիգրանտներ և, մյուս կողմից, գրեթե բացարձակ մերժումներ նրանց, ովքեր օրինական ճանապարհով Եվրոպա այցելության դիմումներ են ներկայացնում, այս անբնական իրավիճակը խորհելու ու անհանգստանալու առիթ է տալիս, հանգեցնում ասեկոսների, պարարտ հող ստեղծում զանազան օրինազանցության և արկածախնդրության: Ակնհայտ է, որ արգելված (իսկ ես կավելացնեի նաև՝ չհամտեսված) պտուղն ոչ միայն ցանկալի, այլ նաև բաղձալի է: Եկեք հետևողական լինենք, եթե արձանագրում
եք լուրջ առաջնթաց դեմոկրատական ձևափոխությունների գործնթացներում, ուրեմն եկեք նաև ընդունեք, որ դրա իրականացնողը ժողովուրդն է, ուրեմն և նա արժանի է, որ հարգվի իր արժանապատվությունը, առավել ևս կասկածի տակ չ՝դրվի նրա ցանկություններն ու իղձերը: Ուստի նրանք նույնպես պետք է արտոնյալ պայմաններով Եվրոպա այցելեն այլ ոչ թե այդ արտոնյալ իրավունքը ունենան գործարարներն ու պատգամավորներն, որոնք առանց այն էլ ազատ ելք ու մուտքի իրավունք ունեն, անգամ եթե նրանց գործունեության վերաբերյալ լուրջ կասկածներ կան:
Միևնուն ժամանակ ես կարծում եմ, որ անօրեն ճանապարհով մեկնողներից շատերը ետ կվերադառնային, իրենց մաշկի վրա զգալով անորեն էմիգրանտների թշվառ ու զրկանքներով լի կյանքը, եթե նրանք ուղևորության դիմաց այդքան թանկ վճարած, տուն ու տեղ կորցրած չլինեին: Ժողովրդի մի ստվար մասի մոտ, ովքեր հարազատներ ունեն Եվրոպայում, կնվազեր տառապանքն ու տանջանքն
եթե հնարավորություն ունենային ժամանակ առ ժամանակ այցելել հարազատներին: Բա ու՞ր մնացին հավասարության և ազատութան մասին ամպագոռգոռ խոսքերը: Մ՞ի թե բերլինյան պատը քանդվեց
“իշխանավորների” և զարտուղի ճանապարհների սիրահարների համար: Իսկ կարող՞ է սա …: Ոչ՜: Ես այս հարցերի պատասխանները չունեմ, չեմ էլ ուզում ունենալ, պարզապես այդ հարցերի միջոցով ես փորձեցի ցույց տալ իմ վիրավորանքն և վճռականությունը կենդանությանս օրոք գրկել քույրիկիս… Իսկ հետևությունները ու եզրակացությունները թողնում եմ Ձեզ:
Հարգանքներով Արամ Աբաջյան, Լիոն, Ֆրանսիա, 21/03/2013




Լրահոս