Հենց այնպես չէ, որ գոյություն ունի «անձնական հիգիենա» ասվածը: Յուրաքանչյուրը համոզված է, որ բոլորից լավ գիտեն «մաքրության իրենց նորման»:
Եվ, այնուամենայնիվ, ինչքա՞ն հաճախ է անհրաժեշտ լվացք անել.
Հագուստ
Մարդը թափոնների իսկական գործարան է: Մեզանից յուրաքանչյուրն օրեկան «արտանետում է» 500 միլիոն մաշկի թեփուկ ու շուրջ 1լ քրտինք է արտադրում: Մաշկային բակտերիաները կենսագործունեության արդյունքում այդ ամենը վատ է բուրում: Որոշ բակտերիաներ, օրինակ արտադրում են այդ նույն նյութերը, որոնք առկա են «գարշահոտող» պանրի տեսակներում ու թթված գարեջրում:
Ներքնաշորերն ու վերնաշապիկները անհրաժեշտ է լվանալ ամեն օր:
Գուլպաները ևս ամենօրյա լվանալ են պահանջում, չէ որ կոշիկի խոնավությունը պարզապես իդեալական է բակտերիաների բազմացման համար:
Գիշերանոցներն ու քնելու համար նախատեսված այլ հագուստն անհրաժեշտ է փոխել ամեն երկրորդ հագնելուց հետ, կամ ծայրահեղ դեպքում շաբաթը մեկ անգամ:
Ջինսերն` անհրաժեշտ է լվանալ 5 անգամ հագնելուց հետո: Մի հավատացեք արտադրողներին, որոնք խորհուրդ են տալիս դա անել հնարավորինս ուշ:
Անկողինային պարագաները
Սպիտակեղենն անհրաժեշտ է փոխել ամեն շաբաթ: Բակտերիաները վերացնելու համար այն լվացեք առնվազն 60 աստիճանում ու հնարավորության դեպքում այն չորացրեք արևին, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները ևս վերացնում են միկրոօրգանիզմները:
Բարձերը, որոնք կարելի է լվանալ, լվացրեք 3 ամիսը մեկ 60 աստիճանում:
Մի մոռացեք ներքնակների մասին. 6 ամիսը մեկ դրանք անհրաժեշտ է մաքրել փոշեկուլով` ալերգեններից ազատվելու համար: ինչպես նաև դրանք փոխել 8 տարին մեկ անգամ:
Լոգանքի պարագաներ
Սրբիչներն անգամ մեկանգամյա սրբվելուց հետո ծածկվում են մաշկի բազմաթիվ թեփուկներով , որոնց վրա բազմաթիվ բակտերիաներ կան, դրան ավելանում է նաև նրանց համար բարենպաստ խոնավ միջավայրը: Այնպես որ սրբիչներն անհրաժեշտ է լվանալ շաբաթը մեկ անգամ, սակայն այն պայմանով, որ այն լավ չորացվի արևի տակ:
Ինչքա՞ն հաճախ է անհրաժեշտ լողանալ
Չափազանց հաճախ լողանալը, հատկապես տաք ջրով, ավելի շուտ վտանգավոր է, քան օգտակար. այդպես դու չափից դուրս չորացնում եք մաշկն ու լվանում եք օգտակար բակտերիաները: Այդ իսկ պատճառով էլ պարտադիր չի լոգանք ընդունել ամեն օր` միջինում` բավական է շաբաթական 2-3 անգամ:
Իսկ ինչքա՞ն հաճախ է անհրաժեշտ լվանալ մազերը
Դա կախված է այնպիսի անհատական չափանիշներից, ինչպիսին է մազերի հաստությունը, այնպես էլ դրանց յուղոտությունը, գլխամաշկի վիճակը, սակայն մեկ բան ընդհանուր է բոլոր տեսակի մազերի համար. չափազանց հաճախ մազերը լվանալը ավելի վտանգ է բերում, քան օգուտ:
Ինչքան էլ պարադոքսալ է, ինչքան հաճախ եք լվանում մազերը, փորձելով ազատվել յուղոտությունից, այնքան ավելի շատ եք չորացնում մաշկը ու մազերն էլ ավելի յուղոտ դառնում: