ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է դատարանի դահլիճում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով դատական ակտը: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանը՝ 3, իսկ Ներսես Մելքոնյանը՝ 2 տարի ազատազրկման:

 

 

 
ՀԱՐՑ. Սովորում եմ բուհում եւ միաժամանակ աշխատում եմ: Դեռեւս ամենամյա արձակուրդ չեմ գնացել եւ չեմ օգտվել ուսման արձակուրդից: Խնդրում եմ ասեք՝ քննությունների համար սահմանված եւ ամենամյա արձակուրդը կարո՞ղ են ինձ տրամադրել առանձին: Եթե այո, ապա դրանցից յուրաքանչյուրը քանի՞ օրով է տրամադրվում:

Երանուհի Հայրապետյան (26 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ՀՀ ԱՕ-ի 164-րդ հոդվածի 7-րդ մասի՝ առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան: Մյուս կողմից ՀՀ ԱՕ-ի 174-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ ենթակետերի եւ 3-րդ մասի համաձայն՝ հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար յուրաքանչյուր քննության համար՝ երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
շարունակելի

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի բաշխումը օրվա կամ շաբաթվա ընթացքում, ինչպես նաեւ ամենօրյա աշխատանքի սկիզբը եւ ավարտը սահմանվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոններով:

 

 

 
ՀԱՐՑ. Եղբայրս իր մեքենան պետհամարանիշներով հանդերձ ցանկանում է նվիրատվություն կատարել իմ անունով: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է արդյոք մեքենայի հետ նաեւ պետհամարանիշները նույնպես նվիրել ինձ: Եթե այո, ապա ի՞նչ է անհրաժեշտ այդ գործարքն իրականացնելու համար: Նշեմ, որ մեքենայի պետհամարանիշները բավականին թանկարժեք են (1.500.000 դրամ):

Արտակ Մխիթարյան (42 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2-րդ հոդվածի՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 12 հավելվածի համաձայն՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում նշված մերձավոր ազգականին (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշների՝ առանց աճուրդի հատկացումը՝ տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ: Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի (ներկայացուցչի) ներկայությունը եւ համաձայնությունը պարտադիր են:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տրանսպորտային միջոցների պետհամարանիշների գնացուցակը, ըստ չափորոշիչների, բազմազան է, այն 60.000 դրամից հասնում է մինչեւ 8.000.000 դրամ:




Լրահոս