Հայաստանում ամենամեծ ժողովրդավարությունը վայելող «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի հիմնական տարբերակը թարգմանվել է հայերեն։ Ավելի վաղ հայերեն էր թարգմանվել Mail.Ru Group ընկերությանը պատկանող սոցիալական ցանցի բջջային տարբերակը։ «Հայաստանը մեզ համար կարեւոր շուկա է. 2012թ. մենք կիրառության մեջ մտցրեցինք բջջային տարբերակը, իսկ այժմ արդեն հիմնական տարբերակը։ Այս տարին նվիրված է լինելու լոկալ բովանդակությանը: Մենք ցանկանում ենք «Օդնոկլասսնիկի» բերել հայտնի մարդկանց, ավելացնել տեղական տոները եւ լուրերը, որոնք հետաքրքիր են Հայաստանի լսարանի համար»,-մեկնաբանել է «Օդնոկլասսնիկի» ծրագրի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը։
Իհարկե, մենք լավ գիտենք, որ այդ սոցցանցը հաճախ նաեւ «շառի բուն» է: