ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, շատ մտահոգ է: Թե ինչն է պատճառը, առայժմ դժվար է գուշակել: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ կարծես թե չարագույժ ինչ-որ բան է հորդորում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե օտարերկրյա քաղաքացիների կենսաթոշակի անցնելու հարցերն ինչպե՞ս են կարգավորվում։ Արդյո՞ք նրանք Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն։

Ստելլա Նավասարդյան (65 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է ՀՀ միջացգային պայմանագրերին եւ ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան:
Համաձայն 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի` մասնակից պետությունների ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում ըստ ՀՀ-ում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրանց նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է: Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայնագրով նախատեսված է նաեւ, որ ԱՊՀ անդամ, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ-ի պետական մարմինների կողմից մինչեւ 1991 թվականի դեկտեմբերի 1-ը տրված ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

«Ձեր իրավախորհրատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014 թվականի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 6414 մարդ, որոնցից 359-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ո՞ր դեպքում չի պահանջվում շինարարության թույլտվություն։

Հասմիկ Մանուկյան (29 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները) եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:
Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված` շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության /քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ /համայնքի ղեկավար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ/: Հիմք ՀՀ կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 4-րդ կետ։

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ, օրինակ, տանիքների վերանորոգման, ցանկապատերի վերականգնման եւ նման աշխատանքների իրականացման համար այժմ, ըստ էության, շինթույլտվություն չի պահանջվում, եւ կատարված փոփոխություններն էլ պետական գրանցման ենթակա չեն:




Լրահոս