Ժամանակակից գաջետներն էապես թեթևացնում են մեր կյանքը՝ թույլ տալով մշտապես կապի մեջ լինել մտերիմների հետ կամ լուծել աշխատանքային կարևոր խնդիրներ: Սակայն, ինչպես ցանկացած մեդալ, այն ևս ունի իր հակառակ կողմը: Սմարթֆոնները շատ ժամանակ են խլում և բաժանում են մարդկանց միմյանցից, և նույնիսկ ստրկացնում նրանց:
Այս խնդիրը պետք է մտահոգի հատկապես ծնողներին, ում փոքր երեխաները վաղ հասակից պրակիտկորեն չեն կարողանում ապրել առանց պլանշետների և սմարթֆոնների: Երեխաները բառացիորեն զոմբիանում են:
Այովայի համալսարանի հետազոտողները եզրակացության են եկել, որ Ամերիկայում 2 տարեկան երեխաների մինչև 90%-ը օգտվում է պլանշետներից:
Իհարկե, մի կողմից այն կարող է նաև դրական ազդեցություն ունենալ՝ զարգացնող խաղեր և գլուխկոտրուկներ, սակայն գիտնականները խորհուրդ են տալիս սահմանափակել օգտվելու ժամանակահատվածը:
Բացասական է ազդում երեխայի շփվելու ունակության վրա
Մինչև 2 տարեկան երեխաների ուղեղը մեծանում է մինչև 3 անգամ: Ծնողների ձայնը, նրանց հպումները, համատեղ խաղերը կարող են օգնել երեխաներին հետագայում նորմալ էմոցիոնալ կապ հաստատել այլ մարդկանց հետ: Սակայն այն երեխաների մոտ, ովքեր վաղ հասակից օգտվում են գաջետներից, մշտապես մուլտֆիլմեր են դիտում, ամեն ինչ այլ է: Նրանց նյարդային համակարգը սկսում է վատ զարգանալ:
Երեխաներն ավելի շատ են հակված գաջետներից կախվածության, քան մեծերը
«Տեխնոլոգիաները գրավում են մարդկանց, քանի որ վիրտուալ աշխարհում կարելի է անվերջ որևէ նոր բան փորձել: Շատ դժվար է հրաժարվել դրանցից, քանի որ որևէ սահմանափակում չկա»,-ասում է Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբանական կենտրոնի տնօրեն հոգեբուժության պրոֆեսորը:
Պլանշետներից կախվածությունը հիստերիա է առաջացնում
Եթե երեխայի մոտ ինչ-որ բանից կախվածություն է առաջանում, նա սկսում է լացել և նյարդայնանալ, երբ չի ստանում իր ուզածը: Սակայն եթե ձեր երեխայի մոտ հիստերիա է առաջանում, ապա մի’ շտապեք նրան տալ պլանշետը միայն նրա համար, որ նա հանգստանա: Դա ավելի կբարդացնի խնդիրը: Փորձե’ք հանգստացնել երեխային բարի խոսքով և խոստանալ նրան գնալ զբոսնելու կամ որև հետաքրքիր պատմություն պատմել:
Մշտական խաղերը խախտում են քունը
Ապացուցված է, որ երեկոյան ժամերին էլեկտրոնային սարքերի օգտագործումը բացասական է ազդում քնի վրա և հաջորդ օրը վատ է անդրադառնում էմոցիոնալ և ֆիզիկական վիճակին:
Մարդու նյարդային համակարգը հանգստանում է 21:00-1:00 ընկած ժամանակահատվածում:
Վատ է անդրադառնում ուսման վրա
Ապացուցված է, որ այն բացասական ազդեցություն ունի երեխաների առաջադիմության վրա, քանի որ մշտապես ուշադրություն է շեղում: Բացի այդ` տեսախաղերը դանդաղեցնում են երեխաների ստեղծագործական երևակայությունը:
Պլանշետներն ազդում են երեխաների՝ իրենց գործողությունների հետևանքների մասին մտածելու ունակության վրա
Կենդանի շփման ժամանակ մարդը սովորում է հետևել իր զրուցակցի պահվածքին, որին նպաստում են ձայնի հնչերանգը, դեմքի արտահայությունը: Սակայն եթե երեխան շփվում է առցանց, ապա չի լսում և տեսնում այդ ամենը: Նա չի կարող զգալ մարդու տրամադրության փոփոխությունը: Այն դեպքում, երբ այդ ունակությունները հիմք են հանդիսանում մարդկային փոխհարաբերությունների հաստատման համար:
Կարող է հոգեկան խանգարումների հանգեցնել
Փորձագետները հաստատում են, որ պլանշետների օգտագործումը կարող է հանգեցնել մանկական դեպրեսիայի, տագնապի առաջացմանը, ծնողների, հարազատ եղբայրների և քույրերի հանդեպ կապվածության բացակայությանը:
Ազդում է ֆիզիկական ակտիվության վրա
Փորձագետները պնդում են, որ պլանշետների առջև երկար նստելը ավելորդ քաշի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ: Որոշ փորձագետներ նույնիսկ պնդում են, որ 21-րդ դարի երեխաները կարող են դառնալ առաջին սերունդը, որը չի կարող ավելի երկար ապրել ծնողներից՝ կապված ճարպակալման հետ:
Բարձրացնում է մանկական ագրեսիայի մակարդակը
Ժամանակակից երեխաները պրակտիկորեն չեն կարողանում կարեկցանք ցուցաբերել: Հատկապես սա վերաբերում է նրանց, ում ծնողները չեն սահմանափակում գաջետներից օգտվելու ժամանակը: Նման երեխաների համար դաժանությունն ու սպանությունը նորմալ երևույթ է:
Ինֆորմացիայի մեծ հոսքը, շատ դեպքերում ավելորդ և վնասակար, նույնիսկ մեծահասակներին կարող է նյարդայնացնել և տագնապներ առաջացնել:
Սոցիալական ունակությունների զարգացումը, ահա թե ինչ է կարևոր յուրաքանչյուր երեխայի դաստիարակության համար:
Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը