1935 թվականի նոյեմբերի 8-ին է ծնվել կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, կինոաստղ և 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ Ալեն Դելոնը:
Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի. նրան հաճախ համեմատում էին ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։
Առավել հանրաճանաչություն դերասանը ձեռք է բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում)։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա։
Դերասանը մեծ հաջողություն ուներ խորհրդային կանանց շրջանում. նրա անունը զանգվածային գիտակցության մեջ դարձել էր հասարակ անուն:
Դպրոցում սովորելու տարիներին ապագա դերասանը աչքի չի ընկել օրինակելի վարքով, ինչի պատճառով նրան պարբերաբար հեռացնում էին դպրոցներից։ Պոլն ու Էդիտը հասկանում էին, որ դասական կրթությունն Ալենի համար չէ, և որոշեցին Ալենին սովորեցնել երշիկագործություն։ Ալենը չհակաճառեց ու սկսեց սովորել։
«Դա ծնողներիս մասնագիտությունն էր։ Խոսք էր գնում այն մասին, որ ես շարունակեմ նրանց գործը։ Դա ինձ միանգամայն բնական էր թվում», – իր ընտրությունն այսպես է բացատրել դերասանը հարցազրույցներից մեկի ժամանակ։
Սովորելով մեկ տարի և ստանալով դիպլոմ ու մասնագիտությամբ աշխատելու իրավունք՝ Դելոնն աշխատանքի անցավ մսավաճառի կրպակում Լեյ Լը Ռոզում, որտեղ 3 ամիս աշխատելուց հետո տեղափոխվեց Փարիզի Սեն-Շառլ փողոցում գտնվող երշիկեղենի խանութ։
Դելոնը 17 տարեկան էր, երբ փարիզյան մետրոյում պաստառ տեսավ. «Դուք կդառնաք փորձարկող օդաչու և կանցնեք վերապատրաստում Կանադայում»:
Ալենը ոգևորվեց փորձարկող օդաչու դառնալու մտքից։ Սակայն դիմելով Օդային ուժերի նախարարություն, նա իմանում է, որ այդ տարի օդաչվական դպրոցի ընդունելությունը վերջացել է։ Սակայն ֆրանսիական բանակը նորակոչիկների կարիք ուներ։ 200 հազար ֆրանկ առաջարկվող աշխատավարձը երիտասարդ Ալենին թվաց բավականին մեծ գումար։ Այսպես, 1953 թվականին՝ թողնելով Փարիզի աշխատանքը, ապագա դերասանը հայտնվում է պարաշյուտա-դեսանտային զորքերիծովային հետևակի կորպուսի շարքերում և մասնակցում Հնդկաչինի պատերազմին:
Դելոնին անվանում են «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ»: 1960 հուլիսի 1-ին «Վառ արևի տակ» ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո, Ալեն Դելոնը հայտնիություն է ձեռք բերում հարազատ Ֆրանսիայի սահմաններից դուրս, ինչպես նաև` ստանում նոր դեր, այս անգամ իտալացի ռեժիսյոր Լուկինո Վիսկոնտիի մոտ։ Վիսկոնտին Պարոնդի ընտանիքի մասին «Ռոկկոն և նրա եղբայրները» կինովեպն էր նկարահանում, ովքեր Բազիլիկատա գյուղից տեղափոխվել են Միլան ավելի լավ կյանքի որոնումներում: Ռոկկոն ստիպված էր բռնցքամարտիկ դառնալ մորն ու եղբայրներին պահելու համար։
Ալեն Դելոնի կատարմամբ Ռոկկոն՝ գեղեցիկ և առաքինիչ երիտասարդ, ով չի կորցնում իր ազնվությունը, անկախ ճակատագրի կողմից տրված բոլոր դժվարություններից և փորձություններից։ Այդ դերը Թոմ Ռիփլիի հակադիր դերն էր, որը Դելոնը խաղաց Ռենե Կլեմանի մոտ։ Կինոնկարի փարիզյան շնորհանդեսից հետո, որը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 10-ին, քննադատները խոստովանում են, որ կինոնկարում առաջին երկու լուրջ դերերը բացահայտել են Դելոնին որպես նուրբ և բարդ դրամատիկական դերասան:
1962 թվականին էկրան է բարձրանում Միքելանջելո Անտոնիոնիի «Խավարում» դրաման Ալեն Դելոնի և Մոնիկա Վիտտիի մասնակցությամբ գլխավոր դերերում։ Դերասանը հանդես է գալիս բորսայական միջնորդ Պյերոյի կերպարով, ով կորցրել է իր զգացնունքները և գոյության նպատակ չունի: Հիմնվելով դերասանների վարպետության վրա, ռեժիսյորը ֆիլմում օգտագործում է նվազագույն քանակությամբ երկխոսություն և երաժշտության գրեթե ամբողջական բացակայություն։ Կինոնկարը, որը դարձել է Անտոնիոնիի ամենահայտնի աշխատանքներից մեկը, արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի Կաննի կինոփառատոնի ժամանակ։
Դելոնը շարունակել է աշխատել Իտալիայում: 1962 թվականին դերասանը կրկին աշխատում է Վիսկոնտիի հետ «Ընձառյուծ» էպիկական դրամայում, որը նկարահանվել է Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի համանուն վեպի հիման վրա: Այս անգամ դերասանը հանդիսատեսի առջև ներկայացել է Սավոյական թագավորի սպայի՝ Տանկրեդիի կերպարով։ Դելոնի նկարահանման հրապարակի գործընկերներ էին դարձել Բերտ Լանկաստերը և Կլաուդիա Կարդինալեն: Այդ դերի համար դերասանը առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ին որպես ամենահեռանկարային նորեկ դերասան տղամարդկանց թվում։
Երիտասարդ Ալեն Դելոնին, դերասան-ինքնուսին, կարիերայի հենց սկզբում հաջողվել է ստեղծել բարդ կերպարներ, որոնք ավելի ուշ ներառվել են կինոարվեստի բոլոր դասագրքերում: