«Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ. ՀԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ օրերս եթեր հեռարձակված «Եռանկյունի» հաղորդաշարի մասին, որի հաղորդավարը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը դիմեց այդ խորհրդի տնօրենին՝ հանրաքվեի քարոզարշավի շրջանում բանավիճային մի հաղորդաշար կազմակերպելու առաջարկով, որում հավասար պայմաններ ապահովված կլինի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչության համար։

Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, քան իշխող կուսակցության փոխնախագահ, կրթությանևգիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Սա քիչ է, այդ հաղորդաշարի համար նաև հավաքվել է կողմնակալ լսարան՝ հաղորդման ժամանակ ընդդիմության վրա հաղորդավարի հարձակումներին ծափահարելու համար։

Ակնհայտ է, որ իշխող ռեժիմը վախենում է հանրային հեռուստատեսությամբ «Այո»-ի և «Ոչ»-ի համար հավասար պայմաններով բանավեճի կազմակերպումից։ Աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որում հնարավոր լիներ, որ հանրային (կամ անգամ մասնավոր) հեռուստատեսությունում բանավեճի վարողի դերում լիներ ոչ թե անաչառևանկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը։ Այս ամենը շահերի ակնհայտ բախում է պարունակումևցույց է տալիս ռեժիմի պատկերացումները ժողովրդավարության մասին։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրության փոփոխման հանձնաժողովի նախագահ դառնալուցևդրա քարոզչության մեջ ակտիվ ներգրավումից հետո սա երկրորդ օրինակն է, որ ցուցադրում է ռեժիմի արհամարանքը ժողովրդավարությանևազատ խոսքի տարրական սկզբունքների նկատմամբ, ինչպես նաև ամեն գնով Սահմանադրությունը փոխելու գերշահագրգռությունը։ Սա նաև ևս մեկ անգամ մատնում է իշխանությունների ստախոսությունն ու խաբեբայությունը՝ թե Սահմանադրությունը փոխվում է հանուն Հայաստանի ու նրա ժողովրդի բարեկեցության։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից անմիջապես հրաժարվել սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող այս հերթական քայլից և ստեղծել հանրային բանավեճի այնպիսի ձևաչափ, որը կվարեն չեզոքևանկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալներըևկապահովվի լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների համար»։




Լրահոս