ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մասնակիցներն այս անգամ մեկնել են Սյունիքի մարզի Ագարակ համայնք, որտեղ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը արքայանարինջ են (կառալյոկ) կեղեւազրկում եւ օգնում ագարակցիների չրի պատրաստման գործընթացին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անձին հաշմանդամության անժամկետ կարգ ո՞ր դեպքում է տրվում: Եվ կցանկանայի իմանալ, թե հաշմանդամ անձինք ընդհանրապես ինչպիսի՞ արտոնություններ ունեն:

Սվետլաննա Միրզոյան (57 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Միաժամանակ հայտնում ենք, որ բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն նաեւ քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք նաեւ, որ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն աշխատանքային որոշակի արտոնություններ. օրինակ՝ նրանց համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավել: Ի դեպ, աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե շինարարության թույլտվության անհրաժեշտություն ո՞ր դեպքում չի պահանջվում:

Արտակ Հարությունյան (42 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:
Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված, շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության (քանդման) թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ (համայնքի ղեկավար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ): Հիմք (ՀՀ կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 4-րդ կետ):

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ շինթույլտվությունը շենքերում եւ շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթուղթ է, որը տրվում է համայնքային իշխանության եւ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ճարտարապետական ծրագրի հիման վրա:




Լրահոս