ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Փարիզում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հաճախ կարելի է հանդիպել մուրացիկների, որոնք նման տեսք ունեն: Նշված անձը կանգնած է ավտոմեքենաների համար նախատեսված երթեւեկելի հատվածում: Նրա հագուկապից անհասկանալի է մնում՝ մուրացիկը կին է, թե տղամարդ: Երեւի նա հատուկ է փակել իր դեմքը եւ գուցե ամենեւին էլ մուրացի՞կ չէ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունն ինչ կարգով է կատարվում:

Հռիփսիմե Իսահակյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները:
1-ին եւ 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:
Ուսումնառության ընթացքում առնվազն 6 տարի անընդմեջ այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ համապատասխան դասարաններում: Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
Մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը օտարերկրացիների համար վճարովի է (բացառությամբ ազգությամբ հայերի, որոնց համար պետությունը նախատեսում է սահմանափակ թվով անվճար տեղեր պետական ուսումնական հաստատություններում.

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014-15 ուստարում Հայաստանի Հանրապետությունում գործել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1437 հաստատություններ, որոնցից 1391-ը պետական դպրոցներն են, 46-ը՝ ոչ պետական: Ի դեպ, 2009 թվականին պետական դպրոցները եղել են 1404-ը, այժմ մնացել են 1391-ը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ծառայողական քննության անցկացման ժամկետը ո՞ր դեպքում, ինչպե՞ս եւ ի՞նչ ժամկետով կարող է երկարացվել:

Արմինե Հայրապետյան (31 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված ընթացակարգով ավարտելու մասին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է թե՛ քննության եւ թե՛ դրա երկարացման կարգը: Մնում է ծանոթանալ գործող կարգին՝ հարկ եղած դեպքում կիրառելու համար:




Լրահոս