ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ ԱԺ-ում

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո շատ բարձր տրամադրություն ունի: Բայց սահմանադրական հանրաքվեից հետո մնացած նստվածքը նրան էլ է մտածելու եւ մի փոքր էլ ամաչելու տեղիք տվել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչը ՀՀ-ում ինչպե՞ս է իրականացվում: Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե որո՞նք են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու եւ տարեկետման հիմքերը:

Նելլի Գեւորգյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչեւ 27 տարեկան արական սեռի զորակոչիկները եւ մինչեւ 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ խաղաղ պայմաններում: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է՝
1. հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
2. այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
3. քաղաքացին կառավարության որոշմամբ.
4. մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
5. գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին
6. եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
Տեղեկացնենք նաեւ, որ տարեկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է՝
1. ընտանեկան դրության կապակցությամբ
2. ուսումը շարունակելու նպատակով
3. առողջական վիճակի պատճառով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը օտարեկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ: Եւ կա՞ արդյոք ՀՀ-ում գործունեության ոլորտների սահմանափակում օտարերկրացիների համար:

Գեղեցիկ Հայրապետյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում: Օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրյա իրավունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, եթե դա նախատեսված է ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով:




Լրահոս