ԴԵՌ ՎԱՂ Է ՈՒՐԱԽԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վերականգնումը կիրականացվի անհատույց: Այդ մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան:
Որոշումը կայացրել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ու այդ մասին տեղյակ պահել հայկական կողմին Երեւան կատարած այցի ընթացքում: «Իրարից ընդամենը մի քանի քայլի վրա կանգնած են մզկիթ, հայկական եկեղեցի եւ վրացական տաճար: Մենք ավելի հարուստ կլինենք, եթե ավելի սիրենք, հարգենք ու տանք»,-ասել է նախարար Գ. Օդիշարիան:
Կարծես թե դա ուրախացնող լուր է, բայց… Բանն այն է, որ եկեղեցիների «պատմությունն ու ծագումը հաստատվելու է հնագիտական հետազոտությունների արդյունքում»: Ու չի բացառվում, որ այդ «ուսումնասիրություններից» պարզվի, որ հայկական եկեղեցիները «վրացական» են: Այնպես որ, դեռ վաղ է ուրախանալ:




Լրահոս