ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ու կինս ամուսնալուծված ենք, բայց ունենք մեկ տղա: Նախկինում ես երեխայիս հանդեպ ունեցել եմ որոշակի իրավունքներ: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով զրկվեցի դրանից: Հիմա ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել, որպեսզի վերականգնվեն ծնողական իմ իրավունքները:

Արշակ Մկրտչյան (37 տարեկան, պատմաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե՝
1. ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը,
2. ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա. վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ,
3. ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը,
4. տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է՝ հաշվի առնելով նրա կարծիքը:
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժել ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչքան էլ օրենքի կետերը որոշակիորեն թվարկում են ամուսնալուծված ծնողների իրավունքներն ու պարտականությունները, այսուհանդերձ, կյանքում լինում են դեպքեր, երբ իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ, եւ դժվար է ասել, թե այն ներկայացված կետերից որով կարելի է սահմանել:




Լրահոս