«Անիմակկորդ» անիմացիոն ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին: Առաջին նախագիծը բոլորին հայտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմն է: Այժմ արդեն թողարկված է 52 սերիա, իսկ դրանցից մեկը YouTube հոսթինգում հավաքել է մեկ միլլիարդից ավելի դիտում, որը ռեկորդ է ռուսական հոլովակների համար: Այս մուլտֆիլմը դիտում են ոչ միայն երեխաներ ՌԴ-ում, այլև աշխարհի 22 երկրներում, օրինակ, Հարավային Կորեայում, Իսրայելում և ԱՄՆ-ում: Բացի այս մուլտֆիլմից, ընկերությունն ունի ևս երկու նախագիծ: «Մաշան և արջը» մուլտֆիլմն արված է 3D-անիմացիայով` HD ֆորմատով: The Village-ը փորձել է պարզել, թե ինչպես է դա կատարվում:
Ինչպես է ամեն ինչ սկսվել
Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Օլեգ Կուզովկովը մուլտֆիլմի ստեղծմամբ սկսել է զբաղվել 2007 թվականից, չնայած այդպիսի միտք ունեցել էր 1996 թվականից: Սկզբում ներդրողներ է փնտրել, ապա ստեղծագործական թիմ հավաքել: «Ցանկանո՞ւմ ես ռեժիսոր դառնալ, ես այստեղ մուլտֆիլմ եմ ստեղծում», – հիշում է մուլտֆիլմի սցենարիստ Դենիս Չարվյացովը` Կուզովկովի զանգը: Չերվյացովն այդ ընթացքում զբաղված էր գովազդների գրաֆիկայով, սակայն իր ուժեր մուլտֆիլմեր ստեղծելու գործընթացում, միշտ ցանկանում էր: Այն ժամանակ ոչ մի սցենար չկար, կար ընդամենն առաջին սերիայի նախաբանը: Եվ նրանք երկուսով սկսում են գրել առաջին սերիայի սցենարը: Կուզովկովը հստակ պատկերացնում էր Մաշայի և արջի բնավորությունը: Սցենարը պատրաստ էր, բայց նա, ով պետք է այն կյանքի կոչեր, այն ժամանակ չկար: Գեղարվեստական ղեկավարները դիմեցին ծանոթ ընկերությունների, որոնք համաձայնեցին:
Պատրաստի առաջին սերիան նրանք տեղադրեցին YouTube: Այն ժամանակ ոչ վարձույթների, ոչ էլ հեռուստաընկերությունների հետ ոչ մի պայմանավորվածություն չկար: «Մաշայի սարսափելիները» նախագծի գեղարվեստական ղեկավարը հիշում է, թե այն ժամանակ ինչպես էին սրտի թրթիռով հետևում յուրաքանչյուր մեկնաբանությանը: Շատ շուտով մուլտֆիլմը սկսեցին ցուցադրել «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման ժամանակ և դիտումներից պարզ դարձավ, որ այն պահանջված է դառնում և պետք է շարունակել թողարկել հաջորդ շարքերը: Սկսեց հավաքվել թիմը և այժմ ընկերությունն ունի շուրջ 100 աշխատակից: Մեկ սերիայի տևողությունը մոտավորապես 7 րոպե է, իսկ նրա ստեղծումը միջինում տևում է 3-4 ամիս: Այժմ թողարկման գործընթացում է գտնվում միանգամից չորս սերիա:
Ինչպես են ստեղծում մուլտֆիլմը
Ամեն ինչ սկսվում է սցենարից, որը գրում է ընկերության հիմնադիր Օլեգ Կուզովկովը: Մեկ սերիայի ընթացքում տեղի ունեցող ողջ դեպքերի գրառումը զբաղեցնում է մի քանի A4 ֆորմատի թուղթ: Այն բանից հետո, երբ սցենարը պատրաստ է, նկարիչը սկսում է նկարել յուրաքանչյուր դրվագը: Սա թիմին օգնում է հասկանալ, թե ինչ է կատարվում սերիայում: Լուսնակարները կարող են լինել երկու հազարից ավելին, սակայն ոչ բոլորը կարող են հայտնվել մուլտֆիլմում:
Այնուհետև լուսանկարները հայտնվում են 2D-անիմացիայում: Այստեղ մասնագետները լուսանկարները դասավորում են տրամաբանական հերթականությամբ և տրանք բաժանում դրվագների: Արդեն պարզ է դառնում, թե յուրաքանչյուր դրվագը քանի վայրկյան կարող է տևել, ինչպես են համագործակցելու հերոսները և ինչ է ասում գլխավոր հերոսը` Մաշան: Դրանից հետո ձայնագրում են հերոսների խոսակցությունը: Մաշայի կերպարում մենք լսում ենք 14-ամյա Ալինայի ձայնը: Նա Մաշա էր դարձել, երբ դեռ 6 տարեկան էր: Երրորդ եթերաշրջանի նոր սերիաներում Մաշայի կերպարում արդեն լսում ենք Վարյա Սարանցեվայի ձայնը:
Այնուհետև ստեղծվում են 3D կերպարներ: Դրանով զբաղվում են դիզայներները: Անհրաժեշտ բազայում առկա են բոլոր պարագաները, որոնք օգտագործվել են մուլտֆիլմում: Սակայն ցանկացած սերիայում կան այնպիսի իրեր, որոնք օգտագործվում են առաջին անգամ, օրինակ գլխարկներ, տներ, փոխադրամիջոցներ և այլն:
Յուրաքանչյուր այսպիսի օրինակ անցնում է մյուս մասնագետի ձեռքը, ով շարժվող մասնիկներ է ավելացնում, որոնք կենդանություն են հաղորդում: Այս ամենն արվում է անիմատորների համար, որոնք կարող են Մաշային ստիպել պարել, իսկ արջին` վազել: Դիզայները ստեղծում են նաև բոլորև զգացումներ ապրող կերպաները` լաց, ծիծաղ, զարմանք:
Մի քանի շտկումներից հետո վերջապես գործի են անցնում անիմատորները, որոնք ղեկավարում են այն ամենը, ինչ կա կադրում: Այսինքն, բառացիորեն բացում են դուռը, վերցնում գրքերը, ղեկավարում հերոսներին: Այս ողջ գործընթացը կարող է տևել 2-3 ամիս:
Դրանից հետ արվում են վերջին աշխատանքները` համապատասխան գույներ, եղանակային պայմաններ: Մուլտֆիլմի վերջնական տարբերակը համաձայնեցվում է գեղարվեստական ղեկավարի հետ, իսկ հետո դրանք տեղադրվում են YouTube-ում և iTunes-ում: