Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը սիրիական Հոմս քաղաքում օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ուղղությամբ: Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարի միասնական դաշինք ստեղծելու անհրաժեշտության մասին:
Այսպես, թե այնպես, կոնֆլիկտ արդեն շարունակվում է չորս տարի: Ընդ որում, մահացածների կամ վիրավորների մասին հստակ թիվ չկա, սակայն ներգաղթյալների թիվն անցնում է միլիոնը: Ընդ որում, որոշել, թե Սիրիայում ով ում դեմ է կռվում, ավելի դժվար է դառնում:
Ռուսաստանի առաջին հարվածը
Սեպտեմբերի 30-ին Դաշնային խորհուրդը նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքով թույլ է տվել ռուսական զինված ուժերի օգտագործումը երկրի սահմաններից դուրս: Նման որոշում է կայացվել սիրիական իշխանությունների խնդրանքով. ավելի վաղ Բաշար Ասադը Կրեմլ նամակ էր ուղարկել` ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Հենց այդ օրն էլ Ռուսաստանն իրականացրեց առաջին հարվածը:
ՄԱԿ-ի գլխաբոր ասամբլեա
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Ելույթների գլխավոր թեման ահաբեկչության դեմ պայքարն էր: Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կոչ արեց միասնական պայքար մղել ահաբեկչության դեմ և մեծ սխալ համարեց սիրիական իշխանություններին չօգնելը: Սակայն նրա ելույթն ավելի մեղմ էր, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինը: Վերջինս հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած երկրի հետ, որպեսզի վերջ տան ահաբեկչություններին: Ելույթներից հետո Օբաման և Պուտինը Սիրիայի թեմայով նաև առանձնազրույց ունեցան:
Սիրիայի կոնֆլիկտի սկիզբը
Սիրիայում տիրող իրավիճակը վերջին ժամանակներս շատ է սրվել: Ասադի կառավարման ձևը, տիրող սոցիալական իրավիճակը և այլ հանգամանքներ բերեցին ըննդիմադիր հայացքների մեծացման: Սիրիայի կոնֆլիկտը բացահայտ սկսվեց 2011 թվականի մարտի 15-ին, երբ ընդդիմադիր ակտիվիստները ողջ Սիրիայով սկսեցին «Ցասման օրը», որի հետևանքով անչափահասներ ձերբակալվեցին: Հաջորդ օրերին իրավիճակն ավելի լարվեց, ցույցերը սկսեցին տարածվել ողջ երկրով: 2011 թվականի մարտի 24-ին ակցիայի մասնակիցների ուղղությամբ կրակ կիրառվեց:
Ասադի փոփոխությունները
Ասադը, ով չէր ցանկանում կորցնել իշխանությունը, հայտարարեց փոփոխությունների մասին: Այդ կերպ, 260 քաղբանտարկյալ ազատ արձակվեց, նոր օրենքներ ընդունվեցին: 2011 թվականի մարտի 28-ին Մոհամեդ Նադժիի կառավարությունը հրաժարական տվեց: 2012 թվականի փետրվարի 26-ին Սիրիայում հանրաքվե տեղի ունեցավ, նոր Սահմանադրություն ընդունվեց, սակայն ընդդիմության ներկայացուցիչներն այս ամենն անօրինական համարեցին: 2014 թվականի հունիսի 4-ին նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթանակ տարավ Բաշար Ասադը:
Պատժամիջոցներ
ԵՄ-ն, ապա նաև ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեցին Սիրիայի նկատմամբ: 2011 թվականի նոյեմբերին Սիրիայի նկատմամբ սանկցիաներ կիրառեց ներ արաբական պետությունների լիգան: Բացի դա, վերջինս նաև աջակցում էր ընդդիմությանը:
Ընդդիմությունը
Ընդդիմադիրների բանակը կազմավորվել էր արդեն 2011 թվականի հուլիսի 29-ին: Ազատ սիրիական բանակը կազմված էր փախած զինվորականներից, ազատված քաղբանտարկյալներից, ինչպես նաև այն մտավորականներից, ովքեր հոգնել էին Ասադի ռեժիմից:
ՄԱԿ-ի գործողությունները
Կոնֆլիկտի հենց սկզբից ակսվեց ՄԱԿ_ի անդամ երկրների բանակցությունները` ստեղծված իրավիճակի լուծման նպատակով: Սակայն գործողությունները հաջողություն չբերեցին:
Հոմսի և Ալոպպոյի համար կռիվները
Կոնֆլիկտի հենց սկզբից առանձնահատուկ նշանակություն ուներ Հոմս քաղաքը: Այն համարվում է երկրի մտավորական կենտրոնը: Այդ խատճառով, ինչպես Ասադի, այնպես էլ նրա ընդդիմադիրների համար մեծ նշանակություն ուներ այդ քաղաքի վրա իշխանություն ունենալը: 2012 թվականից այդ քաղաքի համար կռիվները շարունակվում են:
Կոնֆլիկտի զոհերը
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրայում կոնֆիլկտի ընթացքում, մահացել է 100 հազարից ոչ պակաս մարդ: Սիրիայի իշխանությունները պաշտոնական տվյալներ չեն հրապարակում: 10 մլն մարդ փախստական է դարձել: Վերջիններիս համար իրավիճակը հատկապես սրվեց 2015 թվականի ամռանը:
Քիմիական զենք
Քիմիական զենքի օգտագործման մասին սպառնալիքը երկար ժամանակ համարվում է սիրիական հիմնական խաղաթուղթը: Զենքի առկայության մասին Սիրան պաշտոնապես հաստատեց 2012 թվականի հուլիսի 23-ին և սպառնալիքներ հնչեցվեց դրա օգտագործման մասին:
Փախած չինովնիկները
Որքան շարունակվում է Սիրիայում կոնֆլիկտը, այնքան շատ են երկրից փախչում Ասադի կողմնակիցները և նախկին ընկերները: 2012 թվականին երկրից հեռացավ վարչապետ Ռիյադ Հիդջաբը:
«Իսլամական պետություն»
2014 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Անդամների հստակ թիվը գոյություն չունի, սակայն տարբեր տվյալներով, այն անցնում է 12 հազարը:
Քրդերը
Կոբանի քաղաքի համար մղված պայքարն ամենաուժեղն էր: Քաղաքը գրավվել էր 2014 թվականի հունիսին: Այնտեղ ավանդաբար ապրող քրդերը զանգվածային բռնությունների էին ենթարկվում:
Միջազգային կոալիցիա
Տիրող իրավիճակի սրման հետևանքով միջազգային շատ կառույցներ և երկրների ղեկավարներ հայտարարեցին Սիրային օգնելու պատրաստակամության և կոալիցիա ստեղծելու ցանկության մասին:
Ռուսաստան` Սիրիայում
Պուտինը ոչ մեկ անգամ է դրական արտահայտվել Ասադի գործունեության մասին: Նրա խոսքով, հենց Ասադն է միակ օրինական առաջնորդը և նրա դեմ բոլոր հայտարարություններն անօրինական են: