2016 թվականի առաջին տասը օրերին մեդիայում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններից, որոնք միգուցե բաց եք թողել, մինչ նշում էիք Ամանորը: Lenta.ru-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:
Ռուսաստանն ինչպես Մորդոր
Ամանորյա տոներին Google Translate-ը «Російська Федерація»-ն ուկրաիներենից ռուսերեն թարգմանում էր որպես «Մորդոր», որը թարգմանաբար նշանակում է սև երկիր: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը թարգմանում էր որպես «տխուր ձիուկ»: Թարգմանությանն անդրադարձա ուկրաինական լրատվամիջոցները և նորությունը գրավեց ողջ համացանցը: Սխալ թարգմանությունն ավելի ուշ բացատրվեց ալգորիթմի հետ կապված խնդիրներով և սխալն ուղղվեց հենց այդ օրը:
Charlie Hebdo-ն վիրավորեց Վատիկանին
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրն իր վրա ուղղեց Վատիկանի զայրույթը` հերթական համարի շապիկին արված ծաղրանկարի պատճառով: Շապիկի վրա պատկերված էր արյունոտ «Աստածը»` մասսոնական նշանով և Կալաշնիկովի հրացանով: Շապիկին գրված էր. «Մեկ տարի անց հանցագործը դեռ ազատության մեջ է»: Վատիկանում այս ծաղրանկարը որպես վիրավորանք է ընդունվել:
Ամանորյա կատակ Պորոշենկոյից
Հուվարի 3-ին Ուկրաինայի նախագահի անձնական Twitter-ի էջում հրապարակվեց The Economist ամսագրի կեղծ շապիկը, որտեղ Վլադիմիր Պուտինի լուսանկարի փոխարեն պատկերված էր Պորոշենկոն: Պորոշենկոյի ադմինիստրացիայում այս ամենն ամանորյա կատակ էին անվանել:
Coca-Cola-ն որպես քաղաքական զենք
Տոնական օրերին բորբոքվեցին կրքերը Ռուսաստանի ամանորյա քարտեզի շուրջ, որը Coca-Cola ընկերությունը տարածում էր համացանցում: Այդ քարտեզի վրա Ղրիմը Ռուսաստանի մի մասն էր: Այս ամենից ուկրաինացի պատգամավորները զայրացել էին: Ընկերությունն իր հերթին հայտարարեց, թե քաղաքականությամբ չի զբաղվում:
Աթաթուրքը կոտրել է կապի նախարարի Instagram-ը
Հունվարի 3-ին կոտրել էին Ռուսաստանի կապի նախարարի Instagram-ի էջը: Հաղորդագրություն էր հայտնվել, թե էջը կոտրել Börteçine Siber Tim հաքերական խումբը:
Twitter-ն ուկրաինացիների համար անհասանելի էր դարձել
Ուկրաինայում օգտատերերը բողոքում էին, որ չեն կարողանում օգտվել իրենց սիրելի էջերից: Մի քանի ծառայություն արգելափակվել էր: