ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Միշտ նկատել եմ, որ գրեթե բոլոր եկեղեցիները կառուցված են շատ շքեղ եւ լի են բազում խորհրդանիշերով: Մինչդեռ, իմ կարծիքով, դրանք պետք է լինեն հասարակ ու համեստ: Ի՞նչ խորհուրդ ունեն կամ արդյո՞ք պարտադիր են այդ շքեղությունները:    

Լիանա Պողոսյան (21 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցին շքեղ է, որովհետեւ աներեւույթ Աստծո բնակարանն է: Սուրբ Հովհաննես առաքյալն ասում է. «Աստծո Որդու Արյունը սրբում է մեզ ամեն մեղքից… եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին, եւ Նա է քավությունը մեր մեղքերի» (Ա. Հովհ.  1:7, 2:2): Եկեղեցում Սուրբ պատարագի ժամանակ ենք հաղորդվում մեր Աստծո՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Աստված Սուրբ է եւ սրբերի մեջ է բնակվում (տես՝ Բ Կորնթ. 6:14-7:1), ուստի այն տեղը, որտեղ տեղի է ունենում մեր սրբությունը՝ հաղորդությամբ Սուրբ, Անմեղ, Արդար եւ Անարատ Տեր Հիսուս Քրիստոսի հետ, պետք է լինի պատշաճորեն գեղեցիկ եւ մաքուր:
Աստված խորհրդավոր է, որովհետեւ Նրան ոչ ոք չի տեսնում, այլ իր հոգում խորհրդավոր կերպով հաղորդակից է Նրան: Եկեղեցին զարդարում են այս խորհրդավոր հաղորդությունը հիշեցնող եւ դրան նպաստող սիմվոլներով:

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս նշանակալին ոչ այնքան եկեղեցու շքեղությունն է, որքան նրա հաղորդած հոգեւոր հանգստությունը, քանի որ, ինչպես եկեղեցի այցելող մեր հայրենակիցներն են հաճախ խոստովանում, ամեն եկեղեցի նույն հոգեւոր հանգստությունը  չի պարգեւում:




Լրահոս