Ինչու են մատները կնճռոտվում ջրում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրը մանկուց գիտի, որ ջրում երկար պահելուց հետո մատները կնճռոտվում են:

Գիտնականներն այս երևույթը հետևյալ կերպ էին բացատրում. նրանց կարծիքով՝ խոնավության պատճառով մաշկի վերին շերտը մեծանում է, իսկ ստորին շերտերը մնում են նախկին ծավալով:

Սակայն այս տարբերակը մի քանի թերություններ ուներ: Քանի որ եթե մաշկը խոնավանում է, ապա պետք է կնճռոտվի ողջ մարմինը, ոչ միայն մատները: Բացի այդ, 1935թ. որոշ բժիշկներ նկատեցին, որ նյարդային համակարգի խախտումներ ունեցողների մոտ մատները չեն կնճռոտվում: Հետևաբար, այս երևույթի բացատրությունը պետք է փնտրել նևրալոգիայի մեջ:

1 (1)

Բժիշկները եզրակացության են եկել, որ մաշկի կնճռոտումը ձեռքերի և ոտքերի վրա օրգանիզմի ակամա արձագանքն է: Սակայն ինչո՞վ է այն պայմանավորված:

Կենսաբանները պնդում են, որ օրգանիզմի արձագանքը մշակվել է էվոլյուցիայի ընթացքում:

2 (1)

Կնճռոտված մաշկը յուրահատուկ պաշտպանիչ դեր ունի: Կնճիռների շնորհիվ մեծանում է մակերեսի հետ շփման խտությունը: Այսպես, մարդը ավելի հեշտ է ձուկ բռնում ջրում կամ տեղաշարժվում թաց խոտի վրա:

Հաջորդ անգամ ուշադրություն կդարձնեք, թե որքան հեշտ է բռնել թաց օճառը, երբ մատները պատվում են կնճիռներով:

3 (1)

 




Լրահոս